Երևան`   +11 °C
Այսօր`   Շաբաթ, 21 փետրվարի, 2026 թ.

«ՀՀ ԱԱԾ, լա՞վ եք»․ Գագիկ Համբարյան

78
Այսօր, 16:36
«ՀՀ ԱԱԾ, լա՞վ եք»․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստան այցելած «զբոսաշրջիկ» ադրբեջանցիների համար մեր երկիրը Արևմտյան Ադրբեջան է, մայրաքաղաքը՝ Իռևանը, Սպիտակը՝ Համամլուն, Գյումրին՝ Գումռուն և այլն...
Նրանք էլ Հայաստանում նկարահանած տեսանյութերում բացահայտ նշում են, որ վերադառնալու են իրենց հայրենիք՝ այսինքն Հայաստան, որն անվանում են Արևմտյան Ադրբեջան...
ԱԱԾ, լա՞վ եք... Նիկոլի ցուցումով այս ինչերի՞ մեջ եք ներքաշվում՝ թույլ տալով թշնամի ադրբեջանցիներին գան Հայաստան, անվտանգ ման գան, նման բովանդակությամբ նյութեր պատրաստեն հենց Հայաստանում ու հրապարակեն սոցցանցերում...»։

Աղբյուրը`   Գագիկ Համբարյան