Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 փետրվարի, 2026 թ.

«Մարդիկ կմտածեն, որ իրենց քվեարկությունն անիմաստ էր, պետք է բացատրել». Մհեր Գրիգորյան

52
Այսօր, 12:24
«Մարդիկ կմտածեն, որ իրենց քվեարկությունն անիմաստ էր, պետք է բացատրել». Մհեր Գրիգորյան

«Կառավարության 2023 թվականի նոյեմբերի 2-ի N 1890-Ն որոշման մեջ սահմանվել է մասնակցային բյուջետավորման գործընթացը, և կանոնակարգվել են դրա շրջանակում առաջացող հիմնական հարաբերությունները: Առաջին երկու տարիներին համակարգը ներդրվել է պիլոտային սկզբունքով, և այժմ Կառավարության որոշման նախագծով փորձ է արվում շտկելու պիլոտի իրականացման ընթացքում առաջացած խնդիրները, ինչպես նաև նպատակ կա ծրագիրը դարձնելու մշտական»,- այս մասին Կառավարության նիստում նշեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով համապատասխան փոփոխությունները:

Նախարարի խոսքով՝ հիմնական փոփոխությունները վերաբերում են քվեարկության մեխանիզմի հստակեցումներին:

«Սահմանվում է, որ քվեարկության մասնակիցը կարող է քվեարկել առավելագույնը 3 առաջարկի օգտին, եթե դրանք վերաբերում են համայնքի տարբեր բնակավայրերին։ Նույն բնակավայրին վերաբերող առաջարկ-նախագծերի դեպքում քվեարկության մասնակիցը կարող է քվեարկել միայն մեկի օգտին»,- նշեց Հովհաննիսյանը։

«Մարդիկ կմտածեն, որ իրենց քվեարկությունն անիմաստ էր, պետք է բացատրել»,- արձագանքեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Մարդիկ կմտածեն, որ իրենց քվեարկությունն անիմաստ էր, պետք է բացատրել». Մհեր Գրիգորյան