Հայկ Կոնջորյանի եղբոր դեմ երկրորդ քրեական գործն է հարուցվել. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբոր դեմ 2-րդ քրեական գործն է հարուցված եղել։ Նա կրկին կանգնել է դատարանի առաջ։ Մեր իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 1 տարի ժամկետով զրկված պայմաններում, վարել է ավտոմեքենա։ Սա այն պայմաններում, երբ եղբայրը իշխող ՔՊ-ի կարկառուն դեմքերից է, և անպատժելիությունը երաշխավորված է եղել։ Եվ այսպես, մեր պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ Ավետ Արսենի Կոնջորյանը, 07.07.2025 թվականի վարչական իրավախախտման գործով որոշմամբ 1 տարի ժամկետով՝ 07.07.2025 թվականից մինչև 07.07.2026 թվականը, զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից և այդ մասին պատշաճ ծանուցված լինելով, 2025 թվականի հոկտեմբերի 15-ին՝ ժամը 14:15-ի սահմաններում, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայում՝ «Օրիգինալ ֆուդ»-ի մոտակայքում, վարել է «Մերսեդես» մակնիշի 11 IM 110 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, որի ընթացքում կանգնեցվել է տվյալ տարածքում ծառայություն իրականացնող ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից, ինչի կապակցությամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրությունը։ Դատարանում, ուսումնասիրելով քրեական գործի նյութերը, մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի ձև 8 տեղեկանքը, համաձայն որի՝ Ավետ Արսենի Կոնջորյանի նկատմամբ նախաձեռնվել է համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ՝ նախկինում դատապարտված չլինելու հիմքով։ Արդյունքում դատարանը վճռել է Ավետ Արսենի Կոնջորյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքում և պատիժ նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հնգապատիկի՝ 375.000 ՀՀ դրամի չափով։ ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 8-րդ մասի կիրառմամբ՝ Ավետ Արսենի Կոնջորյանի նկատմամբ նշանակված տուգանքի՝ 375.000 ՀՀ դրամ գումարի վճարումը թույլատրել կատարել 1 (մեկ) տարվա ընթացքում։ Ավետ Արսենի Կոնջորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, թողնել անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, իսկ դրանից հետո՝ վերացնել։ Զրուցեցինք Ավետ Կոնջորյանի փաստաբան Մելանյա Սարգսյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչու են դատարանում նշել, որ նա նախկինում դատապարտված չի եղել։ Վերջինիս հայտնեցինք, որ Ավետ Կոնջորյանը խարդախության համար նախկինում դատապարտված է եղել, և մեղադրական վճիռ կա նրա մասով, որի էկրանապատճեները հրապարակել էինք։ Փաստաբանը նշեց, որ ժամկետներ գոյություն ունեն, որոնց լրանալուց հետո անձն այլևս դատապարտված չի համարվում, և սա միայն Ավետ Կոնջորջյանին չի վերաբերում։ Նա նշեց նաև, որ վերոնշյալ գործով նույնպես, եթե տուգանքը վճարի նույն պահին, ապա նորից կհամարվի դատվածություն չունեցող անձ։ Դատելով իրավիճակից՝ ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբոր համար նախկինում խարդախության գործով կալանավորվելն ու դատապարտվելը դաս չի եղել, և նա տարիներ անց կրկին խախտել է օրենքը ու կրկին հայտնվել դատարանի առաջ։ Դե հիմա արդեն՝ եղբոր իշխանական հովանու ներքո»։ Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում: |

«Սրանք միշտ սոված են ու ուտելուց են խոսում»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
1500:30
«ՀՀԿ զինանոցում իմփիչմենթի գործիքը սպառված չէ»․ Էդուարդ Շարմազանով
5000:06
Վիրավորներից մեկը Գագիկ Բեգլարյանի ծանոթն է
76Երեկ, 21:06
«Վահագն Խաչատուրյանը շարունակում է խայտառակել ռեսպուբլիկան»․ Ոսկան Սարգսյան
77Երեկ, 20:30
«Ոստիկանների թիվն աճում է, տեխնիկապես վերազինվում են, բայց կրիմինալը ծաղկում է»․ Կարեն Վրթանեսյան
80Երեկ, 20:00
«Էս խեղճ մարդկանց սոված եք պահում»․ Վահագն Խաչատուրյան (տեսանյութ)
72Երեկ, 19:40
