Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 08 հոկտեմբերի, 2026 թ.

Առևանգված 15-ամյա աղջիկը զանգահարել է ծնողներին

162
Երկուշաբթի, 16 փետրվարի, 2026 թ., 14:00
Առևանգված 15-ամյա աղջիկը զանգահարել է ծնողներին

Նախօրեին հայտնել էինք Արմավիրի մարզի Արևիկ գյուղում առևանգված 15-ամյա աղջկա մասին: Համագյուղացիների խոսքով՝ նա դպրոցից դուրս է եկել ու սիրած տղայի հետ գնացել անհայտ ուղղությամբ: Դպրոցի տնօրենն ընտանիքից տեղեկացել է, որ ազգությամբ եզդի աղջիկը ծնողներին հաղորդագրություն է ուղարկել, թե իր կամքով է հեռացել, ավելի ուշ նաև զանգահարել է ու ասել՝ իր հետ ամեն ինչ կարգին է. խնդրել է բողոքը հետ վերցնել, փոխանցում է «Նյուզ»-ը: