Արմավիրի մարզի Արևիկ գյուղում առևանգել են դպրոցից տուն վերադարձող 15-ամյա աղջկան
![]() «Շամշյան․քոմ»-ը հայտնում է, որ այսօր՝ փետրվարի 14-ին, խմբագրություն է զանգահարել օրեր առաջ Արմավիրի մարզի Արևիկ գյուղում, իրենց խոսքով, առևանգված 15-ամյա աղջկա հարազատներից մեկը և փոխանցել է աղջկա ծնողների կոչը՝ ուղղված առևանգողին և իրավապահ մարմիններին։ «Հարազատի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 11-ին, երբ անչափահաս աղջիկը դպրոցից տուն վերադառնալիս ենթադրաբար առևանգվել է և տեղափոխվել անհայտ ուղղությամբ։ Ըստ ընտանիքի անդամների՝ ծնողները որևէ հստակ տեղեկություն չունեն աղջկա գտնվելու վայրի կամ առևանգման նպատակի վերաբերյալ և արդեն մի քանի օր շարունակ անհանգիստ վիճակում են։ «Ծնողները դիմել են ոստիկանություն, և իրավապահ մարմիններից տեղեկացրել են, որ գործը գտնվում է ընթացքի մեջ։ Ծնողները որևէ պարագայում չեն ցանկանում բանակցել կամ որևէ համաձայնության գալ առևանգողի հետ։ Նրանց միակ ցանկությունն է հնարավորինս արագ գտնել իրենց դստերը և ապահով վերադարձնել տուն»,– փոխանցեց մեր զրուցակիցը։ Վերջինիս խոսքով՝ ընտանիքը տեղեկություններ ունի, որ աղջկան հնարավոր է առևանգել է Օշական գյուղի բնակիչը, սակայն աղջկա գտնվելու հստակ վայրը հայտնի չէ։ Աղջկա հարազատները հույս են հայտնում, որ ՀՀ իրավապահ մարմինները, մասնավորապես ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժինը, կուժեղացնեն որոնողական աշխատանքները և հնարավորինս կարճ ժամանակում կհայտնաբերեն անչափահասի գտնվելու վայրը՝ ապահովելով նրա անվտանգ վերադարձը ընտանիք։ Դեպքի առթիվ ընտանիքը շարունակում է համագործակցել իրավապահ մարմինների հետ և սպասում է գործի արագ բացահայտմանը»,- գրել է լրատվամիջոցը։ |

Տեսախցիկները նկարահանել են Գավառում 10-ամյա երեխայի վրաերթի պահը (տեսանյութ)
22620.08.2026, 23:42
«Լուրերը, թե զինվորները վազել են հակագազերով, չեն համապատասխանում իրականությանը». ՀՀ ՊՆ, ՔԿ
17320.08.2026, 17:54
Սևանա լճից դուրս է բերվել 36-ամյա տղամարդու մարմին
16820.08.2026, 15:24
«Նորից լսել եմ երեկվա ձեր հնչեցրած մտահոգությունները, դրանց մեջ որոշակի լեգիտիմություն կա». Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
9320.08.2026, 10:48
Քենիայում ուղղաթիռ է կործանվել. զոհերի թվում են ԱՄՆ-ի քաղաքացիներ
51020.08.2026, 01:13
«Գազ 53»-ը Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի
14720.08.2026, 00:24
