Երևան`   +2 °C
Այսօր`   Կիրակի, 15 փետրվարի, 2026 թ.

«Կա՞ արդյոք մեկ քննիչ կամ դատախազ, որ դուրս գա համակարգից և ասի, որ խելագարի քնահաճույքները չի կատարում»․ Արամ Աբրահամյան

56
Երեկ, 23:06
«Կա՞ արդյոք մեկ քննիչ կամ դատախազ, որ դուրս գա համակարգից և ասի, որ խելագարի քնահաճույքները չի կատարում»․ Արամ Աբրահամյան

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Տխմարությանը չափ ու սահման չկա»։

«Ճիշտն ասած, ես կարծում էի, պատրանք ունեի, որ ապօրինություններին ու անհեթեթություններին ինչ-որ չափ ու սահման կա։ Եկեղեցու հետ կապված նախավերջին մարազմն այն էր, որ որոշ քահանաներ այնպես են քարոզում, ինչպես ծայրահեղ իսլամիստները։ Եվ թվում էր, թե դրանից անհեթեթ բան հնարավոր չէ ասել, բայց դրան հետևեց ավելի մեծ տխմարություն, այն է, որ կաթողիկոսը պատրասվում է Մայր Աթոռը տեղափոխել Էջմիածնից՝ հետը վերցնելով Էջմիածնի գանձերը․ կատարյալ տխմարություն։ Բայց խնդիրն այն չէ, որ ինչ-որ մի մոլագար ինչ-որ տխմարություններ է դոււրս տալիս։ Խնդիրն այն է, որ այդ տխմարություններով առաջնորդվում է ամբողջ պետական համակարգը և մասնավորապես դատարանները, դատախազները և քննիչները։ Շատ հետաքրքիր է՝ կա՞ արդյոք մեկ դատախազ կամ մեկ քննիչ, որ այսքանից հետո դուրս գա համակարգից և ասի, որ ինքը խելագարի քնահաճույքները չի կատարում։ Ես խիստ կասկածում եմ, որ այդպիսի դատախազ կամ քննիչ կհատնվի», - տեսանյութում նշում է Աբրահամյանը։

Աղբյուրը`   Արամ Աբրահամյան