«Քաղաքականության մեջ հարաբերությունները կառուցվում են «ես քեզ՝ դու ինձ» սկզբունքով»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Իլհամ Ալիևը Ֆրանս24-ին տված հարցազրույցում անդրադառնալով Բաքվում պահվող մեր հայրենակից պատանդների հարցին, մասնավորապես Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարության, ասել է, թե խոսք չի կարող լինել նրանց ներման մասին: Ալիևը նշել է, որ Վենսը իր հետ հանդիպմանը նաև այդ թեման է շոշափել, բայց Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե չի լինի ներում, որովհետև նրանք ավելի ծանր հանցագործ են, քան ֆաշիստները: Մի կողմ թողնենք այն, որ Ալիևի այդ բնորոշումը բացարձակ մտացածին է և անհեթեթ: Մենք ինքներս մեզ չէ, որ պետք է համոզենք, որ այդ մարդիկ հանցագործ չեն: Թեև, ցավոք սրտի կան հայեր, որոնց պետք է «համոզել»: Բայց ինձ հետաքրքիր են այն փորձերը, որոնք ուղղված էին ԱՄՆ փոխնախագահ Վենսին համոզելու, որ նա լուծի մեր հայրենակիցների ազատ արձակման հարցը: Ես այս թեմային անդրադարձա դեռ այն ժամանակ, երբ սկսեցին Վենսին հասցեագրված ուղերձներ: Ես հատուկ գրառում արեցի այդ առնչությամբ, նշելով, որ ընկալումներն ինձ համար տարակուսելի են, բայց չծավալվեցի, առաջնորդվելով չվնասելու սկզբունքով: Նշեցի, որ կանդրադառնամ ավելի ուշ: Կասկած չունեմ, որ Վենսին հղված տարբեր ուղերձների հեղինակները ունեցել են օգնության ամենաանկեղծ ակնկալիք, ունեցել են մեր պատանդառված հայրենակիցներին վերադարձնելու անկեղծ հույս, դրանով են դիմել ԱՄՆ փոխնախագահին: Բայց դա ախր միամտություն է, անհույս միամտություն, եթե մենք խոսում ենք մեծ քաղաքականության մասին: Եվ հարցը անգամ այն էլ չէ, թե Վենսը «թքած ունի» այդ ամենի վրա: Ոչ, Վենսը գուցե շատ կուզեր օգնել, լինել օգտակար: Բայց Վենսը վերակացուն չէ, իսկ Ալիևը՝ մանկապարտեզի սանը: Ոչ էլ Թրամպն է այդպիսին, որքան էլ ուզում է ներկայանալ այդպես: Քաղաքականության մեջ հարաբերությունները կառուցվում են «ես քեզ՝ դու ինձ» սկզբունքով, կամ ինչպես ասում է Թրամպը՝ գործարքով: Դուր գա մեզ, թե ոչ: Սա է դառը իրականությունը: Եթե ԱՄՆ-ն Ալիևին խնդրի, շատ խնդրի ներում շնորհել պատանդներին, դրա դիմաց պետք է ինչ որ բան տա Ալիևին: Իսկ ԱՄՆ Ալիևին ինչու պետք է ինչ որ բան տա մեր հայրենակիցներին ազատելու դիմաց: Իսկ ահա, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը Թրամպի ուղուն համաձանություն տվել առանց այդ հարցի լուծման հստակ պայմանավորվածության, այդ հարցը թերևս բաց է մնում պատմության համար»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«ԱՄՆ-ն քննարկում է Իրանի միջուկային զինանոցը բռնագրավելու համար հատուկ նշանակության ուժեր ուղարկելու հնարավորությունը». #Axios
8911:10
Թրամփը մեղադրել է Թեհրանին Մինաբի աղջիկների տարրական դպրոցի վրա հարձակման մեջ (տեսանյութ)
12310:46
«Եթե Իրանը հարվածի Ադրբեջանին, կարող են փոխվել տարածաշրջանի բոլոր պայմանավորվածությունները»․ Արմեն Այվազյան
11809:00
«Այս ցինիկ կրավորականությունը տանելու է սարսափելի իրողության»․ Արմեն Հովասափյան
16002:06
«Հայաստանյան հասարակության մեջ չկա վստահություն «Թրամփի ուղու» նկատմամբ»․ Սուրեն Սուրենյանց
14801:06
Իրանը Ադրբեջանին կոչ է արել դուրս բերել իսրայելական զորքերն իր տարածքից
18700:51
