«Ալիևը հրաժարվում է ներում շնորհել հայ գերիներին»․ #France24
![]() Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը France 24-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է նաև Բաքվում պահվող հայ գերիների մասին։ Լրագրողի հարցին, թե արդյոք ԱՄՆ փոխնախագահը խոսել է այս հարցի շուրջ և խնդրել է, որ գուցե ներում շնորհի նրանց՝ որպես տարածաշրջանում խաղաղություն հաստատելու միջոց և արդյոք ինքը կանի դա, Ալիևը նշել է, որ փոխնախագահն այս հարցը նույնպես բարձրացրել է, և ինքը արտահայտել է Ադրբեջանի դիրքորոշումը: «Մենք հիմնականում քննարկել ենք երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային զարգացումը, TRIPP-ը և Հայաստանի հետ խաղաղության հեռանկարները: Ինչ վերաբերում է այս մարդկանց, որոնց դուք հիշատակեցիք, նրանք անջատողական ռեժիմի առաջնորդներ են, որոնք անօրինական կերպով գործել են մեր տարածքում: Տարիներ շարունակ այդ մարդիկ եղել են ադրբեջանցիների և Ադրբեջանի դեմ բոլոր ռազմական հանցագործությունների կազմակերպիչները, և նրանք այժմ ենթարկվում են արդարադատության: Նրանց տրամադրվել են փաստաբաններ: Դատավարությունը բացարձակապես թափանցիկ է: Նրանց հանցագործությունները ապացուցվել են վկաների ցուցմունքներով, և չկա որևէ կասկած նրանց հանցավորության վերաբերյալ։ Այս մարդիկ լուրջ հանցագործություններ են կատարել մարդկության դեմ։ Պատկերացրեք՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, Նյուրնբերգյան դատավարություններից հետո, և բոլոր այն նացիստ առաջնորդներից, որոնք դատապարտվել են մահվան, երկու ամսից ոմանք գային և ասեին՝ խնդրում ենք ազատ արձակել նրանց։ Բացարձակապես նույնն է։ Նույնիսկ ավելի վատ»,- ասել է Ալիևը։ |

«ԱՄՆ-ն քննարկում է Իրանի միջուկային զինանոցը բռնագրավելու համար հատուկ նշանակության ուժեր ուղարկելու հնարավորությունը». #Axios
8911:10
Թրամփը մեղադրել է Թեհրանին Մինաբի աղջիկների տարրական դպրոցի վրա հարձակման մեջ (տեսանյութ)
12310:46
«Եթե Իրանը հարվածի Ադրբեջանին, կարող են փոխվել տարածաշրջանի բոլոր պայմանավորվածությունները»․ Արմեն Այվազյան
11809:00
«Այս ցինիկ կրավորականությունը տանելու է սարսափելի իրողության»․ Արմեն Հովասափյան
16002:06
«Հայաստանյան հասարակության մեջ չկա վստահություն «Թրամփի ուղու» նկատմամբ»․ Սուրեն Սուրենյանց
14801:06
Իրանը Ադրբեջանին կոչ է արել դուրս բերել իսրայելական զորքերն իր տարածքից
18700:51
