«2026թ․ ընտրություններին ՀՀ քաղաքացիները պիտի ընտրեն՝ իրենք իրե՞նց աչքերին են վստահում, թե՞ Զատուլինի աչքերին»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Ցավոք ՌԴ-ում կան որոշակի շրջանակներ, որոնք առաջնորդվում են հետևյալ տրամաբանությամբ․ Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի խաղաղությունը ձեռնտու չէ իրենց, որովհետև այդ դեպքում ՀՀ-ն կդառնա լիարժեք անկախ պետություն։ Իսկ եթե թշնամանք կա Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ՀՀ-ն ստիպված կլինի ավելի ամուր գրկել ՌԴ-ին»,- այս մասին այսօր ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան Զատուլինի այն հայտարարության, թե Փաշինյանը Ալիևից վերցրել է 5 մլրդ դոլար և ՀՀ առաջիկա ընտրություններում Բաքվի ու Անկարայի սրտի թեկնածուն է։ «Մենք ունենք 4 հարևան երկիր․․․ ՌԴ-ին պետք է անընդհատ սադրել հակադրություններ ՀՀ-ի ու Ադրբեջանի, ՀՀ-ի ու Թուրքիայի, ՀՀ-ի ու Վրաստանի, ՀՀ-ի ու Իրանի միջև, որպեսզի Ռուսաստանից կախվածությունը կա՛մ մեծանա, կա՛մ ի հայտ գա։ Ես ուրախ եմ, որ իմ այդ տեսակետը ՌԴ-ում շատերը չեն կիսում, համենայնդեպս, վստահ եմ, որ իմ գործընկեր Վլադիմիր Պուտինը, ՌԴ կառավարության ղեկավար Միխայել Միշուստինը և կառավարության բազմաթիվ ներկայացուցիչներ չեն կիսում այս տեսակետը և համարում են, որ խաղաղությունն օգտակար է և՛ ՀՀ-ի, և՛ ՌԴ-ի, և՛ տարածաշրջանի երկրների համար»։ Փաշինյանը հավելեց, որ ՀՀ ընտրությունների ժամանակ կլինեն ուժեր, որոնք աշխարհը տեսնում են ՀՀ-ի աչքերով, և ուժեր, ովքեր աշխարհը տեսնում են Զատուլինի աչքերով։ «2026թ․ ընտրություններին ՀՀ քաղաքացիները պիտի ընտրեն՝ իրենք իրե՞նց աչքերին են վստահում, թե՞ Զատուլինի աչքերին են վստահում․․․»։ |

«Ո՞վ ումից վերցրեց ավտոբուսի գաղափարը»․ Ոսկան Սարգսյան
5717:12
«Սա Թեհրանի երկինքն է՝ օրը ցերեկով»․ Արամ Գևորգյան
7916:06
«ԱՄՆ-ն դեռևս իրական արշավ չի սկսել Իրանի դեմ»․ Հեգսեթ (տեսանյութ)
12815:29
«Դուք անգամ ձեր կյանքերի և կարիերաների տերը չեք, ուր մնաց պետության և պետականության «տերը» լինեք»․ Արմեն Աշոտյան
9715:24
«Տպավորություն է՝ Ալիևը կատարում է իրեն փոխանցված քաղաքական ազդակները»․ Արմեն Հովասափյան
10315:12
«Ո՞վ է տեսել՝ ինչ-որ մեկը ցնդաբանություններ դուրս տա, իսկ դրան պաշտոնապես պատասխանի ընդդիմությունը»․ Հարութ Ուլոյան
10714:42
