Ինչո՞ւ է իշխանությունը քաղբանտարկյալների հանդեպ «մեծահոգի» դարձել. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Վերջին շրջանում դատարանները սկսել են քաղաքական աղմկոտ գործերով կալանավորված անձանց խափանման միջոցները փոխել տնային կալանքով։ Իհարկե, անձի ազատության առումով տնային կալանքը ոչնչով չի տարբերվում, անգամ ավելի խիստ ռեժիմ է ենթադրում, քան բանտային կալանքը, որովհետեւ լրացուցիչ սահմանափակումներ են դրվում անձի տեսակցությունների, հաղորդակցության նկատմամբ, սակայն հանրային ընկալման մեջ դա դրական փոփոխություն է՝ «մարդը գոնե իր տանը կլինի» պատճառաբանությամբ։ Այդպես վարվեցին Միքայել և Մկրտիչ սրբազանների, Դավիթ Համբարձումյանի, Սրբազան շարժման գործով անցնող Արցախի պատգամավոր Դավիթ Գալստյանի և ուրիշների մասով։ Որոշ տեղեկություններով՝ քաղբանտարկյալների նկատմամբ այս «մեծահոգությունը» իշխանությունը սիրահոժար չի անում, այլ՝ որոշ ճնշումների ազդեցությամբ։ Վերջին շրջանում ընդդիմությունը, հանրային տարբեր շրջանակներ բարձրաձայնում են Հայաստանում քաղաքական հալածանքների դեպքերը, միջազգային հանրությանը մեղադրում բռնությունները խրախուսելու համար, նամակ-բողոքներ են հղում տարբեր կառույցների, և դա որոշակի ազդեցություն է ունեցել։ Միջազգային գործընկերները Փաշինյանին հորդորել են՝ ընտրությունների նախաշեմին ռեպրեսիաները մի քիչ թուլացնել, որ իր հեղինակությունը փոքր-ինչ բարձրանա։ Ասել են, որ իրենք այլևս չեն կարող նման մասշտաբների ռեպրեսիաների նկատմամբ աչք փակել և ձևացնել, թե Հայաստանում ժողովրդավարություն է տիրում»: |

Թրամփը պահանջել է, որ Իսրայելի նախագահը ներում շնորհի Նեթանյահուին «հենց հիմա»
8323:18
Թրամփն ուզում է անձամբ մասնակցել Իրանի հաջորդ Գերագույն առաջնորդի ընտրությանը
13021:06
«Արշակ սրբազանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել»․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
12417:42
«Իրանի ԶՈՒ-ն Նախիջևանի շրջան է ուղարկել չորս ԱԹՍ՝ հարձակումներ իրականացնելու համար». Ադրբեջանի ՊՆ
13517:39
«Այս օրհասական իրավիճակում Նիկոլն ավելի մեծ սպառնալիք է ՀՀ-ի գոյության համար»․ Սամվել Ֆարմանյան
11317:30
«Որոշում ենք կայացնելու՝ ելնելով նրանից, թե այն որքան արդյունավետ է լինելու ՀՀ գործող կառավարիչների դեմ պայքարում»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
11917:24
