Կոնջորյանի եղբայրը խոշոր խարդախության համար դատապարտվել է. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Արսենի Կոնջորյանի վերաբերյալ քրեական գործի նյութերը, որոնք հրապարակված են Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում։ «Ըստ պաշտոնական տեղեկության, փաստի առթիվ քրեական գործը հարուցվել է 25.12.2009թ-ին՝ ՀՀ Կոտայքի մարզի քննչական բաժնի կողմից։ 28.12.2009թ-ին որոշում է կայացվել Ավետ Կոնջորյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն՝ առանձնապես խոշոր չափերով)։ Դատարանի վճռում արձանագրված է, որ մեղադրյալները գործել են «նախնական պայմանավորվածությամբ» և «խաբեությամբ հափշտակել են» տուժողի գումարները։ Մասնավորապես, դատական ակտում նշվում է, որ գումարը պահանջվել է՝ «բնակարանի վաճառելու պատրվակով» և «չարաշահելով Ա. Մկրտչյանի վստահությունը»»: Մանրամասները՝ թերթի համարում: |

Թրամփը պահանջել է, որ Իսրայելի նախագահը ներում շնորհի Նեթանյահուին «հենց հիմա»
8323:18
Թրամփն ուզում է անձամբ մասնակցել Իրանի հաջորդ Գերագույն առաջնորդի ընտրությանը
13021:06
«Արշակ սրբազանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել»․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
12417:42
«Իրանի ԶՈՒ-ն Նախիջևանի շրջան է ուղարկել չորս ԱԹՍ՝ հարձակումներ իրականացնելու համար». Ադրբեջանի ՊՆ
13517:39
«Այս օրհասական իրավիճակում Նիկոլն ավելի մեծ սպառնալիք է ՀՀ-ի գոյության համար»․ Սամվել Ֆարմանյան
11317:30
«Որոշում ենք կայացնելու՝ ելնելով նրանից, թե այն որքան արդյունավետ է լինելու ՀՀ գործող կառավարիչների դեմ պայքարում»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
11917:24
