«Զբոսաշրջությունն արդեն դառնում է ինդուստրիա»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Զբոսաշրջային ծառայություն մատուցելը դառնում է ծանուցման ենթակա գործունեություն, որ սուբյեկտը հայտարարագրի, ասի՝ ես զբոսաշրջային գործունեություն եմ ծավալում, իսկ Կառավարությունը, համապատասխան մարմինը հնարավորություն ունենան գոնե նախնական ուսումնասիրել միջավայրը և այլն, մի հավաստիացում տալ, որ քաղաքացիները՝ հայաստանյան և օտարերկրացի, կարող են այդ ծառայությունից օգտվել, որովհետև պետությունը նախնական դիտարկում իրականացրել է, և հայտարարվածի և իրականության միջև մեծ ճեղքեր չի տեսել»,- այսօր Կառավարության նիստում «Զոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյանում գրանցված զբոսաշրջային ծառայություններ մատուցողների տեղեկատվության բովանդակությունը, ներկայացման և վարման կարգն ու ձևերը սահմանելու մասին» նախագծի քննարկման ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սա վերաբերում է նաև ավտոմեքենաներին, գիդերին, որովհետև համացանցում կարող է մի մեքենա տեղադրված լինել, բայց երբ մեքենան գալիս է, մարդը տեսնում է ուրիշ մեքենա»,- նշեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ սա զբոսաշրջային ինդուստրիայի նոր ստանդարտ սահմանելու մասին է, որովհետև զբոսաշրջությունն արդեն դառնում է ինդուստրիա: |

«Ո՞վ ումից վերցրեց ավտոբուսի գաղափարը»․ Ոսկան Սարգսյան
5717:12
«Սա Թեհրանի երկինքն է՝ օրը ցերեկով»․ Արամ Գևորգյան
7916:06
«ԱՄՆ-ն դեռևս իրական արշավ չի սկսել Իրանի դեմ»․ Հեգսեթ (տեսանյութ)
12815:29
«Դուք անգամ ձեր կյանքերի և կարիերաների տերը չեք, ուր մնաց պետության և պետականության «տերը» լինեք»․ Արմեն Աշոտյան
9715:24
«Տպավորություն է՝ Ալիևը կատարում է իրեն փոխանցված քաղաքական ազդակները»․ Արմեն Հովասափյան
10315:12
«Ո՞վ է տեսել՝ ինչ-որ մեկը ցնդաբանություններ դուրս տա, իսկ դրան պաշտոնապես պատասխանի ընդդիմությունը»․ Հարութ Ուլոյան
10714:42
