«Զբոսաշրջային գործունեություն իրականացնողները պետք է գրանցվեն էլեկտրոնային գրանցամատյանում»․ Գևորգ Պապոյան
![]() «Զբոսաշրջային գործունեություն իրականացնող բոլոր սուբյեկտները գրանցվելու են և իրենց գործունեության մասին հայտարարելու են․ իրավունք կունենան զբոսաշրջային գործունեություն ծավալել միայն նրանք, ովքեր դրա մասին կհայտնեն՝ դա լինելու է բացարձակապես թվային եղանակով»,- այսօր Կառավարության նիստում «Զոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյանում գրանցված զբոսաշրջային ծառայություններ մատուցողների տեղեկատվության բովանդակությունը, ներկայացման և վարման կարգն ու ձևերը սահմանելու մասին» նախագծի քննարկման ժամանակ նշեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նախարարը հավելեց, որ համապատասխան փաստաթղթերի ստուգումից հետո կտրամադրվեն հավաստագրեր, որոնցով կազմակերպությունները կարող են աշխատել։ Պապոյանի խոսքով՝ նախագիծը բխում է ՀՀ եկած զբոսաշրջիկների շահերից, ինչպես նաև զբոսաշրջային գործունեություն ծավալող սուբյեկտների իրավունքների պաշտպանությունից և նրանց համար միասնական խաղի կանոններ սահմանելու տրամաբանությունից: «Այս նախագիծը կապված է 3 գործոնների հետ․ առաջին՝ դեպի մեր երկիր զբոսաշրջային հոսքերն աճում են, երկրորդ՝ ներքին զբոսաշրջությունն աճում է, և երրորդ՝ զբոսաշրջային ծառայությունների մասին տեղեկանում են առցանց հարթակներում»,- արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ |

«Ո՞վ ումից վերցրեց ավտոբուսի գաղափարը»․ Ոսկան Սարգսյան
5717:12
«Սա Թեհրանի երկինքն է՝ օրը ցերեկով»․ Արամ Գևորգյան
7916:06
«ԱՄՆ-ն դեռևս իրական արշավ չի սկսել Իրանի դեմ»․ Հեգսեթ (տեսանյութ)
12815:29
«Դուք անգամ ձեր կյանքերի և կարիերաների տերը չեք, ուր մնաց պետության և պետականության «տերը» լինեք»․ Արմեն Աշոտյան
9715:24
«Տպավորություն է՝ Ալիևը կատարում է իրեն փոխանցված քաղաքական ազդակները»․ Արմեն Հովասափյան
10315:12
«Ո՞վ է տեսել՝ ինչ-որ մեկը ցնդաբանություններ դուրս տա, իսկ դրան պաշտոնապես պատասխանի ընդդիմությունը»․ Հարութ Ուլոյան
10714:42
