«Փոխհատուցում կստանան միայն էլեկտրոնային ստորագրությամբ հայտարարագիր ներկայացնողները»․ Վահե Հովհաննիսյան
![]() «Նախորդ տարի ՀՕ-ում կատարվել են օրենսդրական փոփոխություններ և էականորեն պարզեցվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը»,- Կառավարության նիստում ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ հիշեցնելով, որ նոր օրենսդրական կարգավորմամբ հայտարարագիրը նախալրացնում է հարկային մարմինը՝ իր մոտ առկա տեղեկատվության հիման վրա, ֆիզիկական անձը կարող են այն փոփոխել, իսկ փոփոխությունների չենթարկվելու դեպքում հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետի օրը այն համարվելու է օրենքով սահմանված կարգով ներկայացված։ «Սոցիալական ծախսը ֆիզիկական անձին փոխհատուցվում է, եթե վերջինս հարկային մարմին է ներկայացրել էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված եկամտային հարկի տարեկան հաշվարկը»,- ընդգծեց Հովհանիսյանը։ Նախարարը հայտնեց, որ նոր նախագծով առաջարկվում է սոցիալական ծախսերի հետ կապված հարաբերությունները կարգավորող կառավարության որոշումը համապատասխանեցնել կատարված օրենսդրական փոփոխություններին՝ սահմանելով, որ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման շրջանակում սոցիալական ծախսերի փոխհատուցման իրավունքը ծագում է, եթե ֆիզիկական անձն օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացրել էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված եկամտային հարկի տարեկան հաշվարկը։ |

«Ո՞վ ումից վերցրեց ավտոբուսի գաղափարը»․ Ոսկան Սարգսյան
5717:12
«Սա Թեհրանի երկինքն է՝ օրը ցերեկով»․ Արամ Գևորգյան
7916:06
«ԱՄՆ-ն դեռևս իրական արշավ չի սկսել Իրանի դեմ»․ Հեգսեթ (տեսանյութ)
12815:29
«Դուք անգամ ձեր կյանքերի և կարիերաների տերը չեք, ուր մնաց պետության և պետականության «տերը» լինեք»․ Արմեն Աշոտյան
9715:24
«Տպավորություն է՝ Ալիևը կատարում է իրեն փոխանցված քաղաքական ազդակները»․ Արմեն Հովասափյան
10315:12
«Ո՞վ է տեսել՝ ինչ-որ մեկը ցնդաբանություններ դուրս տա, իսկ դրան պաշտոնապես պատասխանի ընդդիմությունը»․ Հարութ Ուլոյան
10714:42
