«Ուղղակի մի օրակարգ եք բերել, որ ջրի վրա մնաք». Արթուր Հովհաննիսյան
![]() «Այս օրակարգը կրկին թարս է աշխատում Դաշնակցության համար: Ձեր մտածողությունը, ձեր պատկերացումներն ու լուծումները չեն համապատասխանում ՀՀ-ի շուրջ տեղի ունեցող ներկա իրողություններին: Մեղադրում եք պարոն Հակոբյանին երդումը խախտելու մեջ, ձեր մեծ մասը երդում չի տվել ՀՀ ժողովրդի առաջ սահմանադրական լիազորությւոնների կատարման վերաբերյալ, ի՞նչ իրավունք ունեք խոսել ուրիշի երդումից»,- ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության բերած ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշման նախագծի քննարկման ժամանակ ասել է ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը: «Ես պնդում եմ, որ պարոն Հակոբյանը իր հարցազրույցում դատողություններ է արել պատմական իրողությունների վերաբերյալ և ճշմարտությունների փնտրտուքի արդյունքում արել է եզրակացություններ, որոնք ճշմարիտ են և անհերքելի»,- նշել է Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ ՀՌՀ անդամը սահմանադրական նորմ չի խախտել: «Դուք հիմքեր չունեցող օրակարգ եք բերել ԱԺ: Ուղղակի մի օրակարգ եք բերել, որ ջրի վրա մնաք: Բայց դուք ջրի վրա վաղուց արդեն չեք, խորտակված եք՝ որպես քաղաքական միավոր»,- հավելել է նա: |

«Ո՞վ ումից վերցրեց ավտոբուսի գաղափարը»․ Ոսկան Սարգսյան
5717:12
«Սա Թեհրանի երկինքն է՝ օրը ցերեկով»․ Արամ Գևորգյան
7916:06
«ԱՄՆ-ն դեռևս իրական արշավ չի սկսել Իրանի դեմ»․ Հեգսեթ (տեսանյութ)
12815:29
«Դուք անգամ ձեր կյանքերի և կարիերաների տերը չեք, ուր մնաց պետության և պետականության «տերը» լինեք»․ Արմեն Աշոտյան
9715:24
«Տպավորություն է՝ Ալիևը կատարում է իրեն փոխանցված քաղաքական ազդակները»․ Արմեն Հովասափյան
10315:12
«Ո՞վ է տեսել՝ ինչ-որ մեկը ցնդաբանություններ դուրս տա, իսկ դրան պաշտոնապես պատասխանի ընդդիմությունը»․ Հարութ Ուլոյան
10714:42
