ՔՊ քարտուղարին ներում են, իսկ 8 հոգևորականի մեղադրանք են առաջադրել. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին իրավապահ համակարգի գործողությունները հերթական անգամ հանրային տարակուսանք են առաջացնում․ ՔՊ պատգամավորին հովանավորում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, իսկ այլախոհներին՝ պատժում նույնական արարքի համար։ 2026 թ. հունվարի 31-ին ոստիկանության միջոցով ծանուցագրեր են հանձնվել Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհրդի մի շարք եպիսկոպոսների՝ Քննչական կոմիտե ներկայանալու համար։ Քրեական վարույթը նախաձեռնվել է դատական ակտի կատարմանը խոչընդոտելու հոդվածով՝ կապված Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (աշխարհիկ անունով՝ Արման Սարոյան) գործի հետ, այսինքն՝ դատական ակտը չկատարելու համար։ Խոսքը վերաբերում է դատարանի որոշմանը, որով արգելվել էր խոչընդոտել նրան՝ որպես Մասյացոտնի թեմի առաջնորդ, իր լիազորությունները իրականացնելու հարցում։ Մինչդեռ հունվարի 27-ին Գերագույն հոգևոր խորհուրդը հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակել Սարոյանին։ Հենց այս համատեքստում էլ նախաձեռնվել է քրեական վարույթ, և մի շարք հոգևորականների նկատմամբ ընտրվել է երկրից բացակայելու արգելք խափանման միջոցը։ Հիշեցնենք, որ մեղադրանքներ են առաջադրվել Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին, Հովնան եպիսկոպոս Հակոբյանին, Մակար եպիսկոպոս Հակոբյանին, Մուշեղ եպիսկոպոս Բաբայանին, Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանին, Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանին և Գերագույն հոգևոր խորհրդի քարտուղար Մովսես քահանա Սահակյանին։ Վերջինս հայտարարել է, որ ինքը որոշումներ կայացնող մարմին չէ և միայն արձանագրումներ է կատարել։ Բայց նույն արարքը անտեսվում է, քանի որ ՔՊ քարտուղարն է Այս ֆոնին ուշագրավ է, որ հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը չկատարելու հիմքով, բայց դատախազությունը ոչինչ չի անում։ Խոսքը վերաբերում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին, որը 2023 թ. ապրիլի 4-ին ԱԺ նիստում սպառնացել էր կտրել Ղազարյանի լեզուն և ականջները։ Դատարանը պարտավորեցրել է նրան վճարել 1 մլն 250 հազար դրամ փոխհատուցում և հրապարակային ներողություն խնդրել, սակայն, ըստ Ղազարյանի, Հովհաննիսյանը հրաժարվում է ներողություն խնդրել։ Այսինքն՝ կրկին գործ ունենք դատարանի օրինական ուժի մեջ մտած ակտի կատարման հարցի հետ։ Օրենսդրությունը հստակ է՝ դատական ակտը պարտադիր է կատարման համար, իսկ դրա միտումնավոր չկատարումը քրեորեն պատժելի արարք է։ Սակայն այստեղ նկատելի է էական տարբերություն․ Հարցը միայն Եկեղեցու և իշխանության հարաբերությունների մասին չէ։ Հարցը իրավական պետության հիմքային սկզբունքի մասին է՝ օրենքի առջև բոլորի հավասարության։ Եթե դատական ակտի չկատարումը հանցագործություն է, ապա այն հանցագործություն է թե՛ Գերագույն հոգևոր խորհրդի անդամի, թե՛ իշխող խմբակցության քարտուղարի պարագայում։ Հակառակ դեպքում ձևավորվում է վտանգավոր նախադեպ՝ օրենքը խիստ է նրանց նկատմամբ, ովքեր չեն ենթարկվում քաղաքական իշխանությանը, և հանդուրժող՝ նրանց նկատմամբ, ովքեր այդ իշխանության ներսում են։ Իսկ սա արդեն ոչ թե իրավական, այլ քաղաքական արդարադատության մասին է»։ Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում: |

«Ո՞վ ումից վերցրեց ավտոբուսի գաղափարը»․ Ոսկան Սարգսյան
5717:12
«Սա Թեհրանի երկինքն է՝ օրը ցերեկով»․ Արամ Գևորգյան
7916:06
«ԱՄՆ-ն դեռևս իրական արշավ չի սկսել Իրանի դեմ»․ Հեգսեթ (տեսանյութ)
12815:29
«Դուք անգամ ձեր կյանքերի և կարիերաների տերը չեք, ուր մնաց պետության և պետականության «տերը» լինեք»․ Արմեն Աշոտյան
9715:24
«Տպավորություն է՝ Ալիևը կատարում է իրեն փոխանցված քաղաքական ազդակները»․ Արմեն Հովասափյան
10315:12
«Ո՞վ է տեսել՝ ինչ-որ մեկը ցնդաբանություններ դուրս տա, իսկ դրան պաշտոնապես պատասխանի ընդդիմությունը»․ Հարութ Ուլոյան
10714:42
