Թուրքիան և Սաուդյան Արաբիան ռազմարդյունաբերության ոլորտում համաձայնագիր են ստորագրել
![]() Թուրքիայի առաջին հեռակառավարվող ծովային փոխադրամիջոցի արտահանող ընկերությունը՝ «ULAQ Global»-ը, համագործակցության նոր համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ՝ ընդլայնելով իր ներկայությունը միջազգային շուկայում։ Ռիադում անցկացված «World Defense Show 2026» ցուցահանդեսի շրջանակում «ULAQ Global Autonomous Systems»-ը և Սաուդյան Արաբիայի «SAMI Autonomous Company»-ն համաձայնագիր են ստորագրել, որը նախատեսում է հեռակառավարվող ծովային փոխադրամիջոցների համատեղ նախագծում, մշակում, արտադրություն, համակարգերի ինտեգրում և տեխնիկական սպասարկում։ Համաձայնագիրը նախատեսում է նաև տեխնոլոգիաների փոխանցում և տեղական արտադրության կազմակերպում Սաուդյան Արաբիայում։ Սա տվյալ ոլորտում երկու երկրների միջև ստորագրված առաջին նման համաձայնագիրն է և համահունչ է Սաուդյան Արաբիայի «Vision 2030» ծրագրին, որի նպատակն է զարգացնել սեփական ռազմարդյունաբերությունը։ «ULAQ Global»-ի տնօրենների խորհրդի անդամ Քերեմ Քալաֆաթօղլուն նշել է, որ համագործակցությունը կարևոր քայլ է ինչպես ընկերության, այնպես էլ Թուրքիայի ռազմարդյունաբերության համար։ Նրա խոսքով՝ ընկերությունը նպատակ ունի ոչ միայն Սաուդյան Արաբիայում, այլև Եվրոպայում և ԱՄՆ-ում ընդլայնել իր գործունեությունը և հեռակառավարվող ծովային փոխադրամիջոցներ արտահանել համաշխարհային շուկա։ Քալաֆաթօղլուն նաև հայտնել է, որ մոտ ապագայում սպասվում են նոր և ավելի լայնածավալ ծրագրերի վերաբերյալ հայտարարություններ։ |

«Փարիզը շուտով կդառնա մահմեդական քաղաք»․ Թրամփ
17700:49
«Իսրայելն Ադրբեջանին 235 մլն դոլարի PULS հրթիռային համակարգեր ու EXTRA-MR հրթիռներ կմատակարարի»․ #Globes
22000:31
«Ճիշտ է հիմա կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը և փորձել համեստ ներդրում ունենալ»․ Առուշ Առուշանյան (տեսանյութ)
12500:24
«Փաստացի Փաշինյանը գրում է, որ ՀՀ-ում գոյություն չունի դատաիրավական համակարգ․ այդ ամենին փոխարինում է ինքը»․ Հակոբ Բադալյան
14000:06
«Ազգային հիշողությունը չպետք է դառնա ո՛չ անհատի անձեռնմխելիության, ո՛չ էլ անցյալը ջնջելու միջոց». Սենոր Հասրաթյան
126Երեկ, 23:48
«Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի». Նիկոլ Փաշինյան
136Երեկ, 23:30
