«Ես հակադաշնակցական չեմ». Հակոբ Հակոբյան
![]() Ինչպես հայտնել էինք, ԱԺ «Հայաստան» խմբակցությունը ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի (Հակոբ Մովսես) լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ է ներկայացրել: «Հակոբյանը հարցազրույցներից մեկի ժամանակ քաղաքական գնահատականներ է հնչեցրել ՀՅԴ-ի հասցեին՝ այն ուղեկցելով ատելության քարոզով... Ի՞նչ իրավունք ունի անկախ պետական մարմնի անդամը նման գնահատականներ հնչեցնելու»,- հայտարարել էր Արծվիկ Մինասյանը: Ներկայացրել էինք նաև ԿԿՀ նախագահի խոսքը, ով նշել էր, որ հանձնաժողովն արձանագրել է, որ Հակոբ Հակոբյանի խոսքը հանգեցրել է վարքագծի կանոնագրքի 64-րդ կետի խախտման: Մարիամ Գալստյանն ասել էր, որ անկախ հանգամանքից՝ պաշտոնատար անձը ելույթի ընթացքում ներկայանում է իր պաշտոնով, թե ոչ, հանրային ընկալման տեսանկյունից խնդրահարույց է անկախ պետական մարմնի անդամի կողմից քաղաքական բնույթի խոսքով հանդես գալը: Քիչ առաջ ելույթ ունեցավ Հակոբ Հակոբյանը՝ նշելով հետևյալը. «Ես հակադաշնակցական չեմ, ես Դաշնակցության մեջ անուններ գիտեմ՝ մտավորական, պետական գործիչներ, որոնք կիսել են մեր ժողովրդի ողբերգությունները, և մեր պետական, հասարակագիտական, ազգային մտածողության մեջ մեծ դեր են խաղացել: Ես Դաշնակցության մասին խոսել եմ պատմական կտրվածքով: Ես իրավունք ունեմ, մտավորական եմ»: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Իսրայելը կարող է Թուրքիային հայտարարել նոր հակառակորդ»․ Ֆիդան
6115:47
«Հունգարական դասերը»․ Արմեն Հովասափյան
6515:24
«Գիտակցաբա՞ր են գնացել Փաշինյանի քարոզարշավային ճաշին». Նարինե Կիրակոսյան
8915:06
«Չեմ ուզում բանավեճի մեջ մտնել Դոնալդ Թրամփի հետ»․ Հռոմի պապ (տեսանյութ)
11214:56
«Իշխանության փոփոխության հանրային պահանջը շոշափելիորեն հասունացել է»․ Տիգրան Դումիկյան
6714:54
«ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարը կարող է երկարաձգվել 45-60 օրով»․ Ֆիդան (տեսանյութ)
12114:32
