«Ձերբակալվածների թիվը գերազանցում է տասնյակը»․ Սևակ Խաչատրյան
![]() «Ստույգ ձերբակալվածների թիվ չգիտենք, րոպե-րոպե ավելանում է։ Այս պահին տասնյակը գերազանցում է, կան մարդիկ, որոնք ընդհանրապես երբևէ ընդգրկված չեն եղել մեր նախընտրական քարոզարշավում. ո՛չ շտաբում են եղել, ո՛չ ակտիվ քարոզչական գործունեություն են իրականացրել»,- հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց Վաղարշապատի ավագանու «Հաղթանակ» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը՝ անդրադառնալով ավելի վաղ տարածած տեղեկությանը, որ խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվում Վաղարշապատի ընդդիմադիր գործիչների նկատմամբ։ «Անհասկանալի մթնոլորտ է ստեղծվել. ընտրություններից 4-5 ամիս անց մարդկանց ենթարկել տոտոլ բռնաճնշումների՝ միտք չունի, երևի թե սպասվող ԱԺ ընտրությունների հետ կապ ունի, փորձում են մարդկանց վախեցնել, որ ով ընդդիմադիր հայացքներ ունի, ենթարկվելու է բռնաճնշումների։ Բայց չեմ կարծում, որ սա իրենց ուզած արդյունքը տալու է»,- նշեց Խաչատրյանը։ |

«Քոչարյանն ու Փաշինյանը համոզել են Կրեմլի ղեկավարին, որ այդ կոմբինացիան ՌԴ շահերից է բխում.» Արթուր Դանիելյան
9020:06
«Ինչքան Նիկոլը, այդքան էլ Քոչարյանը դավադրության այս խարանն իրենց վրայից չեն մաքրելու». Միհրան Հակոբյան
13217:36
Թրամփը հայտնել է Իրանի հետ բանակցությունների նոր փուլի մասին
15516:57
«Քաղաքական օրակարգը վերածվել է «քարդաշյանական» էժանագին ռեալիթի շոուի»․ Շիրազ Խաչատրյան
9916:48
«ՔՊ-ն նախընտրական ծրագրում ներառել է դրույթ, որը հակասում է Սահմանադրությանը»․ Հակոբ Բադալյան
8616:30
«Էդ նոր ես ուզում առերեսվե՞ս, երբ ամեն բան կորցրել ենք»․ Հռիփսիմե Առաքելյան
13616:18
