Հայկ Սարգսյանը կլքի՞ արդյոք ՔՊ-ն. «Հրապարակ»
![]()
«Հրապարակ»-ը գրում է. «Հայաստանում քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման վերաբերյալ «Հայաստան» խմբակցության նախաձեռնած հայտարարության նախագիծը երեկ մերժվեց իշխող մեծամասնության կողմից: Այն 52 դեմ, 21 կողմ ձայն ստացավ։ Ուշագրավ է, սակայն, որ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ Շիշ բռնողը, սկզբում ձեռնպահ քվեարկեց, ապա քարտուղարությանը հայտնեց, որ դեմ է եղել։ ՔՊ-ում Սարգսյանի քվեարկությունը երեկ բուռն քննարկումների առիթ էր դարձել: Շատերի կարծիքով, Սարգսյանը ՔՊ-ին փորձում է շանտաժ անել, թե կդառնա ընդդիմադիր, կանցնի ընդդիմադիր որևէ ճամբար ու ընտրությունների ժամանակ իր կապերը կօգտագործի իշխանության դեմ։ Հիշեցնենք, որ ՔՊ վարչությունը մերժել է Սարգսյանին և չի գրանցել պատգամավորության թեկնածու, իսկ օրեր անց Փաշինյանն ուղիղ տեքստով ակնարկեց, որ մերժման հիմքում ընկած են եղել կոռուպցիոն պատմություններ, որ դրանց հրապարակումը չի բխում պարոն Սարգսյանի շահերից, ինչը պատգամավորը մի քանի օր անց հերքեց»: |

«Ո՞վ ումից վերցրեց ավտոբուսի գաղափարը»․ Ոսկան Սարգսյան
5717:12
«Սա Թեհրանի երկինքն է՝ օրը ցերեկով»․ Արամ Գևորգյան
7916:06
«ԱՄՆ-ն դեռևս իրական արշավ չի սկսել Իրանի դեմ»․ Հեգսեթ (տեսանյութ)
12815:29
«Դուք անգամ ձեր կյանքերի և կարիերաների տերը չեք, ուր մնաց պետության և պետականության «տերը» լինեք»․ Արմեն Աշոտյան
9715:24
«Տպավորություն է՝ Ալիևը կատարում է իրեն փոխանցված քաղաքական ազդակները»․ Արմեն Հովասափյան
10315:12
«Ո՞վ է տեսել՝ ինչ-որ մեկը ցնդաբանություններ դուրս տա, իսկ դրան պաշտոնապես պատասխանի ընդդիմությունը»․ Հարութ Ուլոյան
10714:42
