«Գագիկ Ծառուկյանը դաշինք չի կազմի, ընտրություններին կմասնակցի ԲՀԿ-ով»․ Իվետա Տոնոյան
![]() Գագիկ Ծառուկյանը դաշինք չի կազմի որևէ քաղաքական ուժի հետ, ընտրություններին կմասնակցի ԲՀԿ-ով։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասել է Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը: «Մենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությամբ և «Առաջարկ Հայաստանին» ծրագրով, միաժամանակ, պարոն Ծառուկյանը առաջ է քաշել վերկուսակցական «Նոյյան Տապանի» գաղափարը, որտեղ ընդգրկված են լինելու տարբեր ոլորտների բանիմաց, պրոֆեսիոնալ մարդիկ, այդ թվում՝ այլ կուսակցությունների ներկայացուցիչներ, որոնք ևս ընդգրկված են լինելու մեր ցանկում։ Բայց սա կուսակցությունների դաշինքի մասին չէ»։ Անդրադառնալով հարցին, թե արդյոք ԲՀԿ-ի վարչապետի թեկնածուն և ցուցակը գլխավորող անձը լինելու Գագիկ Ծառուկյանը՝ Տոնոյանը նշել է, որ վարչապետի թեկնածության հետ կապված Ծառուկյանն ասել է, որ ինքը հավակնություն և ցանկություն առանձնապես չունի վարչապետի պաշտոն զբաղեցնելու։ «Բայց ունի նաև վարչապետի շատ համապատասխան մի քանի թեկնածուներ: Կարծում եմ, մնացած բոլոր հարցերի պատասխանները պարոն Ծառուկյանը առաջիկայում կտա»,- ասել է Տոնոյանը: |

«ԱՄՆ-ն քննարկում է Իրանի միջուկային զինանոցը բռնագրավելու համար հատուկ նշանակության ուժեր ուղարկելու հնարավորությունը». #Axios
8911:10
Թրամփը մեղադրել է Թեհրանին Մինաբի աղջիկների տարրական դպրոցի վրա հարձակման մեջ (տեսանյութ)
12310:46
«Եթե Իրանը հարվածի Ադրբեջանին, կարող են փոխվել տարածաշրջանի բոլոր պայմանավորվածությունները»․ Արմեն Այվազյան
11809:00
«Այս ցինիկ կրավորականությունը տանելու է սարսափելի իրողության»․ Արմեն Հովասափյան
16002:06
«Հայաստանյան հասարակության մեջ չկա վստահություն «Թրամփի ուղու» նկատմամբ»․ Սուրեն Սուրենյանց
14801:06
Իրանը Ադրբեջանին կոչ է արել դուրս բերել իսրայելական զորքերն իր տարածքից
18700:51
