«Ծառուկյանին «արջի ծառայություն» են մատուցել»․ Հակոբ Բադալյան
![]() Ովքեր Գագիկ Ծառուկյանին խորհուրդ են տվել ընտրական մասնակցության իր պատկերացումը ներկայացնելիս «հղում» անել Նոյյան տապանի օրինակին, մեղմ ասած «արջի ծառայություն» են մատուցել նրան: Դա շատ անհաջող օրինակ է, այն դեպքում, երբ ինքնին «Առաջարկ Հայաստանին» գաղափարը բավականին հաջողված է՝ որպես նախընտրական մասնակցության ձեւաչափային գաղափարական և բովանդակային առանցք: Երբ որևէ հաջողված մտահղացում «համեմում» են ավելորդ պատկերավորությամբ, նստվածքը լինում է ավելի դառնահամ: Հետևաբար, կարծում եմ, որ Ծառուկյանի համար ճիշտ կլինի ընդմիշտ հրաժարվել այդօրինակ «ալեգորիայից» և հանգիստ կենտրոնանալ «Առաջարկ Հայաստանին» գաղափարի բովանդակության, դրա շուրջ իրական խոսակցության ծավալման վրա: Լավ գաղափարները չունեն ավելորդ պատկերավորությամբ համեմվելու կարիք, որովհետև այդ դեպքում համը դուրս է գալիս»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Եթե կգտնեք, իմ աչքը կմտցնեք սահմանադրության այն կետը, որով օտար շահ է սպասարկվում»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
521:18
«Արագ դուրս եկար ստեղից, դավայ, դուրս եկար»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
7121:00
«Լափամանից փայ եք ունեցել, կտրվել եք, դրա համա՞ր եք մրմռում»․ Նիկոլ Փաշինյանը՝ Արեգա Հովսեփյանին (տեսանյութ)
5920:54
Նիկոլ Փաշինյանի ակնարկներն ընդդիմության երաշխավորների՝ «Վասիլիչի» և «Նիկոլայիչի» մասին (տեսանյութ)
7820:24
«Անշրջելի խաղաղության ճանապարհին մի խոչընդոտ ունենք՝ խորհրդարանական ընդդիմությունն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6820:00
«Ժանրի կանոնները պահանջում են, որ ձեզ ասեմ՝ Ալիևի աբսլուգ, բայց ես դա չեմ անի»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8819:36
