«Անուն առ անուն ասել եմ». Ալեն Սիմոնյանը՝ Լավրովի հետ հանդիպման մասին
![]() Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ հանդիպմանն ու պատասխանելով լրագրողի դիտարկմանը՝ զրույցը բավականին լարված էր, կոշտ գնահատականներ էին հնչում. փակ քննարկման ժամանակ ստացա՞ք ավելի պարզ կամ փոխանցեցի՞ք ավելի հստակ դիրքորոշումներ, Ալեն Սիմոնյանն ասաց. «Անուն առ անուն ինչ ձեզ ասել եմ էստեղ, ասել եմ էնտեղ: Ոչ մի բան, որը ձեզ ստեղ, կամ ձեր տաղավարներում ասել եմ, էնպես չի եղել, որ էնտեղ չեմ ասել: Ինչ-որ մարդիկ, որ ոչ հայերեն են կարողանում գրել, ոչ՝ ռուսերեն, ինչ-որ ակնկալիքների մասին էին խոսում, չգիտեմ, երևի ենթադրում էին՝ պիտի հարձակվեի, ինչ-որ մեկին հարվածեի էնտեղ, կամ ոչ նորմալ լեքսիկոն օգտագործեի, էդ մարդկանց առաջարկում եմ՝ լռել, գնալ հայերեն կարդալ-գրել սովորել, կամ ռուսերեն: Էդ մարդկանց չեմ անդրադառնում»: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ բանակցությունների սկզբում հայտարարել էր, որ Մոսկվային տարօրինակ է թվում պարբերաբար լսել Հայաստանի դեմ հյուսիսից նախապատրաստվող, իր ձևակերպմամբ, «առասպելական հարձակումների» մասին հայտարարությունները։ |

«Ո՞վ ումից վերցրեց ավտոբուսի գաղափարը»․ Ոսկան Սարգսյան
5717:12
«Սա Թեհրանի երկինքն է՝ օրը ցերեկով»․ Արամ Գևորգյան
7916:06
«ԱՄՆ-ն դեռևս իրական արշավ չի սկսել Իրանի դեմ»․ Հեգսեթ (տեսանյութ)
12815:29
«Դուք անգամ ձեր կյանքերի և կարիերաների տերը չեք, ուր մնաց պետության և պետականության «տերը» լինեք»․ Արմեն Աշոտյան
9715:24
«Տպավորություն է՝ Ալիևը կատարում է իրեն փոխանցված քաղաքական ազդակները»․ Արմեն Հովասափյան
10315:12
«Ո՞վ է տեսել՝ ինչ-որ մեկը ցնդաբանություններ դուրս տա, իսկ դրան պաշտոնապես պատասխանի ընդդիմությունը»․ Հարութ Ուլոյան
10714:42
