«Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի շահը վաճառքի հանեց Amazon-ում». Նարեկ Կարապետյան
![]() «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան եթերով անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահի և Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններին: «Անցած գիշեր թույլ առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի շահը վաճառքի հանեց Amazon-ում: Մենք ունեցանք պատմական այցելություն ԱՄՆ փոխնախագահի կողմից, ով հայտարարությունով հանդես եկավ: Հայտարարության մեջ նա ներկայացնում էր իր երկրի շահը, որը կառավարության թարգմանիչները հատուկ թարգմանեցին այսպես. «Սկզբնական մոտ 5 մլրդ գումարի մասին ենք խոսում ներդրումների, հետագայում երկրորդ փուլում ևս 4 մլրդ. սա փոխշահավետ վիճակ է և՛ ՀՀ-ի համար, և՛ իմ երկրի համար էներգետիկ անվտանգության»: Բայց իրականում ԱՄՆ փոխնախագահն ասել է. «Սա նշանակում է ԱՄՆ-ի՝ մինչև 5 մլրդ դոլարի արտահանում սկզբնական փուլում, գումարած ևս 4 մլրդ-ի երկարաժամկետ պահպանման ծախսեր վառելիքի և տեխնիկական սպասարկման պայմանագրերով»»: Շարունակելով խոսքը՝ Կարապետյանն ընդգծել է. «ԱՄՆ-ից 9 մլրդ դոլարի սարքավորումների գնումը ցանկանում են ներկայացրել է որպես ներդրում: Հատուկ սխալ են թարգմանել, որպեսզի մենք չհասկանանք, որ դա պետական պարտքով ատոմային մոդուլյար կայանի մասին է, որի համար վճարելու են ՀՀ քաղաքացիները: Դա պետական պարտքի 9 մլրդ դոլարի ավելացում է»: Աղբյուրը` Նարեկ Կարապետյան |

Նիկոլ Փաշինյանը և Պուտինը սեպտեմբերի 1-ին կհանդիպեն Բիշքեկում
4321:30
«Խնդիրն այն է, որ Ադրբեջանից էլեկտրաէներգիայի ներմուծումը դիտարկվում է որպես սեփական գեներացիայի զարգացման այլընտրանք»․ Վահե Դավթյան
6120:42
«Քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ»․ Անուշ Պողոսյան
7020:00
«Արդարությունն ու օբյեկտիվությունը պետք է վեր լինեն քաղաքական պայքարից»․ Վարդան Հայրապետյան
11419:24
«Երևի իր ձախողված թիմակիցներով քննարկում են, թե ինչպես զավթեն իշխանությունը Գյումրիում»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
10717:36
«Պետությունը փորձում է միջամտել Կաթողիկոսի՝ հայրապետական տնօրինությանը վերաբերող որոշմանը»․ Արփինե Ֆանյան (տեսանյութ)
9017:00
