Ի՞նչ է որոշվել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր գործով. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականի հունվարի 23-ին Արմավիրի մարզի դատարանի դատավոր Հրաչյա Մեխակյանը հեռացել է առանձին սենյակ՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր քրեական գործով դատավճիռ կյացնելու նպատակով: Սակայն Հունվարի 26-ին լրացուցիչ դատալսումներ է նշանակել։ Դատելով իրավիճակից կամ դատավորը քրեական գործով որոշ հարցերի պատասխան չի ստացել և դրանք վերջնական ստանալու համար լրացուցիչ լսումներ է նշանակում կամ միգուցե այլ մտավախություններ ունի վերջնական որոշում կայացնելու հարցում։ Նկատենք, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր՝ Մկրտիչ Մկրտչյանի քրեական գործը քննում է դատավոր Հրաչյա Մեխակյանը, որ Աժ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի քրոջ որդին է, Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի փեսան։ Կաշկանդվա՞ծ է քրոջ որդին կամ հայտնի փեսան ՔՊ-ականների հարազատների քրեական գործերով, թե ոչ, ցույց կտա ժամանակը։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Այս երիտասարդի պուճուր ամբիցիաների պատճառով կարող է փուռը նետվել ՀՀ-ի գոյությունը»․ Աղասի Ենոքյան
6902:06
«Շատերը կարող են ընդդիմադիրի կոստյում հագնել ու տարածել կեղծ թեզեր»․ Տիգրան Քոչարյան
9601:06
Իրանի իշխանությունները պատրաստ են քննարկել ուրանի հարստացման մակարդակը և մեթոդները
23000:52
«Փաշինյանը փաստացի մտել է «վա բանկի» փուլ»․ Արմեն Հովասափյան
8100:36
«Սպանության գործն ընթանում է ի սկզբանե թելադրված սցենարով»․ Մանե Թանդիլյան
8600:12
«Բարձր նշաձողով տեսլական է պետք, ոչ թե գայկեք ձգելով՝ փող «քերելու» ռազմավարություն»․ Վահրամ Մարտիրոսյան
9100:00
