«ԱՄՆ ղեկավարությունը՝ որպես տարածաշրջանում խաղաղության շահագրգռված կողմ, հնարավարություն ունի մեկ հստակ քայլ կատարելու». Արտակ Բեգլարյան
![]() «ԱՄՆ փոխնախագահը հնարավորություն ունի մեծ լավություն անել հայ ժողովրդին և կատարել նախագահ Դոնալդ Թրամփի խոստումը՝ ոչ միայն վերադարձնելու հայ գերիներին, այլ նաև հետամուտ լինելու հայ ժողովրդի դեմ հալածանքների գոնե մի մասի վերացմանը: ԱՄՆ ղեկավարությունը հնարավորություն ունի որպես տարածաշրջանում խաղաղության շահագրգռված կողմ, մեկ հստակ քայլ կատարելու»,- նախագահականի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը: Նա նշել է, որ դրանով Արցախի ժողովրդի դեմ կատարված ցեղասպանության հետևանքները չեն վերացվի, սակայն դա հումանիտար մեծ քայլ կլինի դեպի առաջ: «Քանի դեռ կա մեկ հայ ադրբեջանական բանտում, չի կարող լինել խաղաղություն: Մենք փոխնախագահ Վենսից խնդրում, հորդորում, պահանջում ենք, որ Բաքու իր առաջիկա այցի ժամանակ շատ հստակ կերպով բարձրացնի հայ պատանդների անհապաղ ազատ արձակումը, մեր անհայտ կորածների ճակատագրերի պարզման ուղղությամբ քայլերի կատարումը և Արցախի ժողովրդի վերադարձի ապահովման ուղղությամբ գործնական մեխանիզմների ներդրումը»,- հավելել է նա: |

«Ո՞վ ումից վերցրեց ավտոբուսի գաղափարը»․ Ոսկան Սարգսյան
5717:12
«Սա Թեհրանի երկինքն է՝ օրը ցերեկով»․ Արամ Գևորգյան
7916:06
«ԱՄՆ-ն դեռևս իրական արշավ չի սկսել Իրանի դեմ»․ Հեգսեթ (տեսանյութ)
12815:29
«Դուք անգամ ձեր կյանքերի և կարիերաների տերը չեք, ուր մնաց պետության և պետականության «տերը» լինեք»․ Արմեն Աշոտյան
9715:24
«Տպավորություն է՝ Ալիևը կատարում է իրեն փոխանցված քաղաքական ազդակները»․ Արմեն Հովասափյան
10315:12
«Ո՞վ է տեսել՝ ինչ-որ մեկը ցնդաբանություններ դուրս տա, իսկ դրան պաշտոնապես պատասխանի ընդդիմությունը»․ Հարութ Ուլոյան
10714:42
