«Թեհրանը սկսել է թելադրել և՛ բանակցությունների օրակարգը, և՛ ուրան ունենալու իր իրավունքը»․ Գարիկ Քեռյան
![]() Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Միջազգային հարաբերությունների արդի ընթացքը, կարգավորումներն ու արդյունքները և բնականաբար նաև հաղթանակներն ու պարտությունները մեծամասաբ կապված են և պայմանավորվում են նորագույն զինատեսակների, ջերմա-միջուկային զենքի և տիեզերական տեխնոլոգիաները ռազմական նպատակներով տիրապետելու և կիրառելու կարողությունների հետ: Արդարության, իրավացիության, ճշմարտության, բարօյականության, մարդու իրավունքների, ժողովրդավարության, առաջադիմության և այլ նմանատիպ հասկացություններն ու սկզբունքները ոչ մի նշանակություն չունեն: Նորագույն ժամանակներում ատոմային ռումբը, ջրածնային ռումբը, սուզանավերը միջուկային զենքով, միջմայրցամաքայի բալիստիկ հրթիռները, հիպերձայնային հրթիռները և հակաօդային պաշտպանության համակարգերի առկայությունը նոր աշխարհակարգում որոշում են ուժային բևեռների հարաբերակցությունն ու նրանց կշիռը միջազգային օրակարգում: Այս հանգամանքը վերջերս ցայտուն կերպով երևաց ուկրաինական հակամարտության և Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամի ընթացքում: ԱՄՆ-ն և ԵՄ առաջտար պետությունները Զելենսկուն ծափահարում էին 2022թ. պատերազմի առաջին, իսկ օրերից: Խոսվում էր տարածքային ամբողջականության, ժողովրդավարության, ուկրաինական ժողովրդի աննկուն կամքի և հազար ու մի այլ հուզիչ և արդար բաների մասին: Կանխատեսվում էր կրեմլյան չար ուժերի դեմ արդարության և ազատ աշխարհի մոտալուտ փառավոր հաղթանակը: Բայց վերջին մեկ տարում ականատեսն ենք Թրամփի վարչակազմի հռետորաբանության ամբողջական փոփոխության: Իհարկե այդ փոփոխությունը նաև տնտեսական և էներգետիկ գործոններով էր պայմանավորված, անիմաստ և չփոխահուցվող ռազմական ծախսեր, կոռուպցիա և այլն: Սակայն իրական պատճառը ուկրաինական ճակատում ռուսական Օրեշնիկ և Բուրեվեստնիկ հիպերձայնային հրթիռների փորձնական կիրառումն էր: Այս հրթիռները կարող են կրել նաև միջուկային մարտագլխիկներ և ներկա ՀՕՊ համակարգերը անզոր են նրանց դեմ: Պատահական չէ, որ եվրոլիդերները սկսել են խոսել Ռուսաստանի հետ երկխոսելու անհրաժեշտության մասին, նույնիսկ «հայտնագործել են», որ ՌԴ-ն եվրոպական մեծ պետություն է: Հետաքրքիր էր նաև Իրանի նկատմամբ վաշինգթոնյան մարտական և խրոխտ հռետորաբանության փոփոխությունը և շատ շատ սահուն անցումը բանակցային հարթություն: Եվ սա այն դեպքում, երբ բոլորը ժամ ժամ սպասում էին Իրան ուղղված հզոր հարվածին: Փոփոխությունը կապված էր Իրանին տրամադրված այնպիսի հրթիռներով, որոնք անխոչընդոտ կարող էին խորտակել փառապանծ «Աբրահամ Լինկոլն» ավիակիրը իր կործանիչներով: Դժվար չէ կռահել երկու պետությունները, որտեղից, որ ուղարկվել են այդ հրթիռները: Այժմ Թեհրանը սկսել է թելադրել և բանակցությունների օրակարգը և վայրը, և ուրան ունենալու իր իրավունքը: Բազեները ավելի զիջող են դարձել: Ահա և սկսում է մարել Իրանի հակակառավարական ցույցերի մասնակից զոհերի թեման: Եվ վերջում հիշեցի ներհայաստանյան անվտանգային հարցերի շուրջ ծածանվող դրոշը, որի վրա գրված էր «Ժողովրդավարությունը մեր անվտանգության երաշխիքն է»: Կիրակնօրյա մտորումների շարքից: Լավ եղեք, բայց նաև իրատես, եթե պետության ղեկին եք»։ Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Ոչ Քոչարյանը, ոչ Սարգսյանը, ոչ «Մեր ձևովը» չեն խոսում Արցախը հետ գրավելուց»․ Գոռ Մադոյան
117Երեկ, 16:36
«Եթե ԱՄՆ-ն փորձի վնասել Իրանի և Հայաստանի հարաբերությունները, ապա «TRIPP»-ի իրականացումը կդառնա ռիսկային»․ Պույա Հոսեյնի
115Երեկ, 16:12
«Կարծում եք պատահակա՞ն էր ընտրել գիրքը»․ Կարապետ Պողոսյան
128Երեկ, 16:00
«Արցախի առքուվաճառքի մասին ճշմարտությունը չի պարզվի անգամ իշխանափոխությունից հետո»․ Արեգ Սավգուլյան
136Երեկ, 15:24
«Թեհրանը սկսել է թելադրել և՛ բանակցությունների օրակարգը, և՛ ուրան ունենալու իր իրավունքը»․ Գարիկ Քեռյան
122Երեկ, 15:12
«Իրանն ուրանը հարստացնելու իրավունք ունի, նույնիսկ եթե դա հանգեցնի պատերազմի»․ Արաղչի
185Երեկ, 14:03
