«ՀՀ-ի դեմ պատերազմը տեղափոխել են հասարակական կարծիքի վրա ազդեցության դաշտ»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Պատերազմներն այլևս չեն սահմանափակվում մարտադաշտերի ֆիզիկական սահմաններով, այլ վարվում են նարատիվների միջոցով, թվային պլատֆորմների միջոցով և հասարակական կարծիքի կառավարումով»: Այս հայտարարության հեղինակը Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի ղեկավար Բուրհանեթթին Դուրանն է, որը ելույթ է ունեցել Դոհայում Ալ Ջազիրայի կազմակերպած ամենամյա ֆորումի ընթացքում: Խիստ հատկանշական է, որ հայտարարության հեղինակը հենց Թուրքիայի պաշտոնյա է: Պարզապես պետք է այս հայտարարության ներքո դիտարկել այն, ինչ այսօր Հայաստանի հանդեպ իրականացնում են Թուրքիան և «կրտսեր եղբայրը»՝ Ադրբեջանը: Ըստ էության, նրանք Հայաստանի դեմ պատերազմը տեղափոխել են հենց նարատիվների դաշտ, հասարակական կարծիքի վրա ազդեցության դաշտ, իսկ առաջիկայում իհարկե կխորացնեն նաև թվային պլատֆորմներում՝օրինակ էներգահամակարգերի միավորման միջոցով, բայց ոչ միայն: Եթե իհարկե արդեն իսկ թվային պլատֆորմներում չունեն ներկայություն»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

Մարկ Էփշտեյնը եղբոր՝ ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի մահվան մեջ մեղադրում է Թրամփին
1818:57
«Հազարավոր մարդիկ շարունակում են հացին «կակա» ասել, բայց Փաշինյանը՝ յուր ընտանիքով, աննախադեպ բարգավաճել է»․ Դերենիկ Մալխասյան
5617:48
«Բարեգործության անվան տակ ընտրողներին որևէ գույք տալը, ծառայություններ մատուցելն առաջացնում է քրեական պատասխանատվություն»․ Հակակոռուպցիոն կոմիտե
8817:36
«Սա այլ բան չէ, քան պարզունակ քարոզչությունը»․ Հակոբ Բադալյան
9317:24
«ԱՄՆ-ն հեքիաթ է հորինել մոդուլային ռեակտորի մասին, որպեսզի մենք փակենք մեր ատոմակայանը». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
10516:18
Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն է տարածել
8816:06
