«Սա այլ բան չէ, քան պարզունակ քարոզչությունը»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Երբ Հայաստանի ԱԺ նախագահը հայտարարում է, թե Երևանը հարցեր ունի ՀԱՊԿ-ին ու սպասում է պատասխանների, դա այլ բան չէ, քան պարզ քարոզչություն, իսկ գուցե նույնիսկ պարզունակ քարոզչություն: Ի՞նչ հարցեր ՀԱՊԿ-ին, այն, որ տալիս էր Նիկոլ Փաշինյա՞նը, ասելով, թե «ո՞րն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին Հայաստանում»: Եվ պարզունակ քարոզչության սպառողական հանրությունը ծափահարում էր այդ խրոխտ հարցադրմանը: Իսկ այդ ծափահարողները Նիկոլ Փաշինյանին այսօր հարցնո՞ւմ են, թե Երևանն ինչու է դրանից մեկ-երկու տարի անց կրկնում այն, ինչ ասում էր ՀԱՊԿ-ն 2022-ին և ինչի առնչությամբ էլ Երևանը «հարցեր ուներ» ՀԱՊԿ-ին: Իսկ Նիկոլ Փաշինյանը ասում է հետևյալը, որ 2022 թվականի երկօրյա պատերազմի հետևանքները կլուծվեն սահմանազատման և սահմանագծման գործընթացով: Դու կարող ես ՀԱՊԿ-ին հարց ունենալ, եթե քո դիրքորոշումը տարբերվում է ՀԱՊԿ-ի դիրքորոշումից: Եթե դու եկել ես ՀԱՊԿ դիրքորոշման, ի՞նչ հարց կարող ես ունենալ, բացի այդ «հարցերի» մասին բարձրաձայն հայտարարությունները էլեկտորատի վրա «վաճառելը»: Կրկնեմ այն, ինչ ասում եմ 2012-13 թվականներից՝ ՀԱՊԿ-ը Հայաստանի համար ռազմա-քաղաքական դաշինք չէ և չի կարող լինել: Հայաստանի որևէ քաղաքական իշխանություն այդ կառույցը դե ֆակտո չի էլ ընկալել այդպիսին: Այդ կառույցը դիտարկվել է զուտ իբրև Ռուսաստանի հետխորհրդային քաղաքականության մեխանիզմ, որի հետ հարաբերվել են այնքանով, որքանով պետք էր Ռուսաստանի հետ կայուն հարաբերությանը և հարաբերության կառավարմանը չվնասելու, և հնարավորինս օգուտ քաղելու համար: Այդ մեխանիզմը ներկայումս իր արդիականությունը զգալի կորցրել է հենց Ռուսաստանի համար, ինչը պայմանավորված է աշխարհաքաղաքական, աշխարհակարգային իրողությունների փոփոխությամբ: Ռուսաստանի նախագահն ինքն այսօր խոսում է Եվրասիական անվտանգության մեծ մեխանիզմի շուրջ քննարկումների անհրաժեշտության մասին: ՀԱՊԿ-ը առավելագույնը կարող ժամանակի ընթացքում լինել այդ մեծ համակարգի ենթամեխանիզմի, այլ կերպ ասած՝ երկրորդային նշանակության միավորի կարգավիճակում: Եթե, իհարկե, հենց ինքը չտրանսֆորմացվի առավել ընդգրկուն կառույցի»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Եթե կգտնեք, իմ աչքը կմտցնեք սահմանադրության այն կետը, որով օտար շահ է սպասարկվում»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
521:18
«Արագ դուրս եկար ստեղից, դավայ, դուրս եկար»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
7121:00
«Լափամանից փայ եք ունեցել, կտրվել եք, դրա համա՞ր եք մրմռում»․ Նիկոլ Փաշինյանը՝ Արեգա Հովսեփյանին (տեսանյութ)
5920:54
Նիկոլ Փաշինյանի ակնարկներն ընդդիմության երաշխավորների՝ «Վասիլիչի» և «Նիկոլայիչի» մասին (տեսանյութ)
7820:24
«Անշրջելի խաղաղության ճանապարհին մի խոչընդոտ ունենք՝ խորհրդարանական ընդդիմությունն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6820:00
«Ժանրի կանոնները պահանջում են, որ ձեզ ասեմ՝ Ալիևի աբսլուգ, բայց ես դա չեմ անի»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8819:36
