Երևան`   +22 °C
Այսօր`   Կիրակի, 13 սեպտեմբերի, 2026 թ.

«Ադրբեջանը ձգտում է մերձեցման ԱՄՆ-ի հետ». ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածու

563
Երեքշաբթի, 15 հուլիսի, 2025 թ., 22:25
«Ադրբեջանը ձգտում է մերձեցման ԱՄՆ-ի հետ». ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածու

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի թեկնածու Մայք Վալցը հայտարարել է Ադրբեջանի՝ Աբրահամի համաձայնագրերին միանալու հնարավորության մասին: Նա այս մասին ասել է ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեում լսումների ժամանակ:
«Ադրբեջանը ձգտում է ոչ միայն մերձենալ ԱՄՆ-ի հետ, այլև հնարավոր է՝ համաձայնագրեր կնքել Հայաստանի և Իսրայելի հետ: Սա ոչ միայն լայն առևտրային հնարավորություններ կբացի ամերիկյան բիզնեսի համար, այլև կփոխի աշխարհաքաղաքական լանդշաֆտը», - ընդգծել է Վալցը: