Իսրայելը հարվածել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի ռազմական ճամբարներին
![]() Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները զանգվածային հարվածներ են հասցրել Լիբանանի արևելքում գտնվող «Հեզբոլլահ»-ի ենթադրյալ ստորգետնյա ապաստարաններին և պահեստներին, հաղորդում է «Al Jadeed» հեռուստաալիքը։ Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ դեռևս չկան։ Հեռուստաալիքի տվյալներով՝ իսրայելական կործանիչները մնում են Լիբանանի օդային տարածքում և ցածր բարձրության վրա թռչում են Բեքաա հովտի և Սիրիայի հետ սահմանի լեռնային տեղանքի վրայով։ Իսրայելական բանակի մամուլի ծառայությունն իր հայտարարության մեջ նշել է, որ հարվածներն ուղղված են եղել «Հեզբոլլահ»-ի զինված թևի՝ «Ռադվան» հատուկ նշանակության ուժերի ռազմական ճամբարներին։ «Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից Լիբանանի արևելքում գտնվող Բեքաա հովտում գտնվող ռազմական ճամբարներին հասցված հարվածները «հստակ ազդանշան» են «Հեզբոլլահ» շարժման համար՝ այս շիական կազմակերպության «Ռադվան» հատուկ նշանակության ուժերը հզորացնելու միջոցով իր մարտական ներուժը վերականգնելու անթույլատրելիության մասին», - այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ |

«Եթե կգտնեք, իմ աչքը կմտցնեք սահմանադրության այն կետը, որով օտար շահ է սպասարկվում»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
521:18
«Արագ դուրս եկար ստեղից, դավայ, դուրս եկար»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
7121:00
«Լափամանից փայ եք ունեցել, կտրվել եք, դրա համա՞ր եք մրմռում»․ Նիկոլ Փաշինյանը՝ Արեգա Հովսեփյանին (տեսանյութ)
5920:54
Նիկոլ Փաշինյանի ակնարկներն ընդդիմության երաշխավորների՝ «Վասիլիչի» և «Նիկոլայիչի» մասին (տեսանյութ)
7820:24
«Անշրջելի խաղաղության ճանապարհին մի խոչընդոտ ունենք՝ խորհրդարանական ընդդիմությունն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6820:00
«Ժանրի կանոնները պահանջում են, որ ձեզ ասեմ՝ Ալիևի աբսլուգ, բայց ես դա չեմ անի»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8819:36
