Լավրովը հանդիպել է Կիմ Չեն Ընի հետ
![]() Հյուսիսային Կորեա կատարած այցի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հանդիպել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։ Ավելի վաղ Լավրովը բանակցություններ է վարել նաև ԿԺԴՀ արտաքին գործերի նախարարության ղեկավար Չհի Սոն Հիի հետ և ստորագրել արտաքին գործերի նախարարությունների միջև 2025-2027 թվականների համագործակցության ծրագիր։ Լավրովի այցը կտևի մինչև հուլիսի 13-ը։ Հյուսիսային Կորեայի առաջնորդը նշել է երկու երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների միջև կանոնավոր շփումների կարևորությունը։ Լավրովը նշել է, որ Չհի Սոն Հիի հետ բանակցությունները տևել են ավելի քան երեք ժամ՝ դրանք անվանելով «առարկայական, կոնկրետ և օգտակար»։ «Նախագահը [Վլադիմիր Պուտինը] Ձեզ է հղում իր ամենաջերմ ողջույնները, հաստատում է իր հավատարմությունը ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններին և մեծ հույս ունի շարունակել Ձեզ հետ անմիջական շփումները շատ մոտ ապագայում», - Կիմ Չեն Ընին փոխանցել է Լավրովը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
