«ՌԴ-ն մեծացնում է իր ռազմական ներկայությունը ՀՀ-ում». Ուկրաինայի հետախուզություն
![]() Ադրբեջանի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին Ռուսաստանը մեծացնում է իր ռազմական ներկայությունը Հայաստանում: Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության տվյալներով՝ Կրեմլը արագացրել է 102-րդ ռազմաբազայի համալրման գործընթացը Գյումրիում։ Զորակազմը բաղկացած է Ռուսաստանի Ռոստովի և Վոլգոգրադի մարզերում, ինչպես նաև Ղրիմի թերակղզում ծառայող զինծառայողներից: Բացի դրանից՝ Մոսկվան ակտիվորեն կամավորներ է հավաքագրում Հյուսիսային Կովկասի ժողովուրդների ներկայացուցիչների շրջանում, մասնավորապես՝ Հյուսիսային Օսիայից և Ադիգեայից: Ուկրաինական հետախուզության տվյալներով՝ ռուսական զորքերի տեղակայումը Հայաստանում տարածաշրջանում իրավիճակը անկայունացնելու ավելի լայն ռազմավարության մաս է կազմում. Կրեմլը ձգտում է մեծացնել Հարավային Կովկասի երկրների վրա ռազմական և քաղաքական ճնշումը՝ միաժամանակ բորբոքելով ազգամիջյան հակամարտությունները և լարվածություն առաջացնելով պետությունների միջև: Հավանական է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առճակատումը պատահականություն չէ, այլ Մոսկվայի կողմից ծրագրված քայլ՝ Կովկասում իր աշխարհաքաղաքական խաղի շրջանակներում: |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
