«Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Դուբայում»․ #MiddleEastEye
![]() Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն Դուբայում հուլիսի վերջին։ Այդ մասին գրում է Middle East Eye պարբերականը։ «Թեև Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ համաձայնության են եկել մարտին, Բաքուն դեռևս առաջ է քաշում մի քանի լրացուցիչ պայմաններ՝ նախքան համաձայնագիրը պաշտոնապես ստորագրելը: Ադրբեջանը պահանջում է, որ Երևանը փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ, բացառելով Ադրբեջանի տարածքի մասին հիշատակումները, դադարեցնի Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության գործունեությունը և լուծարի ԵԱՀԿ Մինսկի խումբը, որին Բաքուն վերջին երեք տասնամյակների ընթացքում մեղադրել է կողմնակալության մեջ», – գրում է Middle East Eye-ը: Աղբյուրը հավելել է, որ ԱՄԷ-ն ցանկանում է հյուրընկալել բանակցությունները՝ երկու կովկասյան ժողովուրդների միջև հարաբերությունները բարելավելու իր ջանքերի շրջանակներում։ Ըստ պարբերականի՝ Դուբայում նախատեսված հանդիպումը դրական նշան է, որը ցույց է տալիս, որ երկու կողմերն էլ շարունակում են պատրաստակամ լինել համագործակցելու՝ չնայած շարունակվող տարաձայնություններին։ Փորձագետները նշում են, որ հաջորդ տարի կայանալիք ընտրությունների համատեքստում քիչ հավանական է, որ Փաշինյանը սահմանադրական հանրաքվե անցկացնի ընտրություններից առաջ։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
