«Օբաման որոշեց Թրամփին մեղադրել ԱՄՆ-ի ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին զեկույցով». ԿՀՎ ղեկավար
![]() ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման իր երկրորդ նախագահական ժամկետի ավարտին որոշեց ազգային հետախուզության այն ժամանակվա տնօրենների՝ ԿՀՎ-ի և ՀԴԲ-ի՝ Ջեյմս Քլեփերի, Ջոն Բրենանի և Ջեյմս Քոմիի հետ համատեղ հրապարակել զեկույց Ռուսաստանի ենթադրյալ միջամտության մասին ԱՄՆ-ի ընտրություններին և այդպիսով մեղադրել Դոնալդ Թրամփին իր առաջին նախագահական ժամկետում։ Այս մասին հայտարարել է ԿՀՎ-ի ներկայիս տնօրեն Ջոն Ռաթքլիֆը։ «Հենց Օբաման, Քոմին, Քլեփերը և Բրենանն էին որոշել մեղադրել Թրամփին»,- ասել է նա The New York Post-ին տված հարցազրույցում։ Ինչպես նշել է Ռաթքլիֆը, հետախուզական գործակալությունների ղեկավարների նպատակն էր ստեղծել զեկույց, որը ոչ ոք չէր կարող կասկածի տակ դնել, այդ իսկ պատճառով նրանք «այն անվանել են ռուսական դավադրություն և դասակարգել»։ «Այն [զեկույցը] փաստացիորեն հետախուզական համայնքին տվեց հավանության կնիք այն [պնդման] համար, որ Ռուսաստանը օգնում էր Թրամփին...։ Այն, ըստ էության, սպառեց նրա [Թրամփի] նախագահության առաջին երկու տարիները», - նշել է ԿՀՎ-ի ղեկավարը։ «Ամենաավերիչ բանը, որ կարող եք անել հետախուզության հետ, դա այն զենքի վերածելն է՝ մեկ քաղաքական կուսակցության առավելությունը մյուսի նկատմամբ ստանալու և հայտարարված հակառակորդին մեղադրելու համար մի բանի մեջ, որը նա չի արել: Դա նման է կրակի վրա բենզին լցնելուն»,- եզրափակել է Ռեթքլիֆը: |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
