«Հայ-ադրբեջանական հարաբերություններից ՌԴ-ին դուրս մղելու ԱՄՆ-ի և ԵՄ-ի ցանկությունը վտանգավոր է»․ Լավրով
![]() Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից Ռուսաստանին դուրս մղելու ԱՄՆ-ի և ԵՄ-ի ցանկությունը մեծացնում է տարածաշրջանում անվտանգության սպառնալիքները։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։ «Մենք կարևոր ենք համարում խաղաղության գործընթացի ամրապնդումը տարածաշրջանում բարեկամ պետությունների՝ Հարավային Կովկասի երկրների և հարակից գործընկեր պետությունների շրջանակում՝ բացառելով արտաքին ապակառուցողական միջամտությունը»,- մանրամասնել է ՌԴ ԱԳ նախարարը։ Լավրովի խոսքով՝ Մոսկվան պատրաստ է գործընկերային աջակցություն ցուցաբերել Բաքվի և Երևանի միջև 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ համաձայնագրերի հիման վրա բանակցությունների հաջող ավարտի հարցում՝ այն ձևով և այն չափով, որն անհրաժեշտ կլինի կողմերին։ |

«Եթե կգտնեք, իմ աչքը կմտցնեք սահմանադրության այն կետը, որով օտար շահ է սպասարկվում»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
521:18
«Արագ դուրս եկար ստեղից, դավայ, դուրս եկար»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
7121:00
«Լափամանից փայ եք ունեցել, կտրվել եք, դրա համա՞ր եք մրմռում»․ Նիկոլ Փաշինյանը՝ Արեգա Հովսեփյանին (տեսանյութ)
5920:54
Նիկոլ Փաշինյանի ակնարկներն ընդդիմության երաշխավորների՝ «Վասիլիչի» և «Նիկոլայիչի» մասին (տեսանյութ)
7820:24
«Անշրջելի խաղաղության ճանապարհին մի խոչընդոտ ունենք՝ խորհրդարանական ընդդիմությունն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6820:00
«Ժանրի կանոնները պահանջում են, որ ձեզ ասեմ՝ Ալիևի աբսլուգ, բայց ես դա չեմ անի»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8819:36
