«Ռուս լրագրողների ձերբակալությունը չի համապատասխանում երկկողմ հարաբերությունների ոգուն»․ Պեսկով
![]() Բաքվում ռուս լրագրողների ձերբակալությունը բացարձակապես չի համապատասխանում երկկողմ հարաբերությունների ընդունված նորմերին և ոգուն։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Խոսքը կոնկրետ լրագրողների մասին է։ Եվ, իհարկե, լրատվամիջոցների ներկայացուցիչների դեմ նման միջոցառումները բացարձակապես չեն համապատասխանում համընդհանուր կանոններին և նորմերին, ռուս-ադրբեջանական հարաբերությունների ոգուն և բնույթին»,- ասել է Պեսկովը։ «Մենք կարծում ենք, որ այս հուզական, չափազանց հուզական արձագանքը կփոխարինվի անմիջական շփումով, որի ընթացքում պատասխաններ կտրվեն բոլոր հարցերին», - հավելել է Պեսկովը։ Հունիսի 30-ին Ադրբեջանի ՆԳՆ-ն հայտարարել էր, որ իրավապահ մարմինները գործողություն են իրականացնում «Sputnik Ադրբեջան» լրատվական գործակալության գրասենյակում։ Ավելի ուշ նախարարությունը հայտնել է գործակալության գրասենյակում մի քանի անձանց ձերբակալման մասին։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
