Ադրբեջանում ռուսական գործակալության ևս մեկ լրագրող է ձերբակալվել
924
Երեքշաբթի, 01 հուլիսի, 2025 թ., 12:46
![]() Ադրբեջանում ձերբակալվել է ևս մեկ լրագրող՝ ռուսական Ruptly գործակալության խմբագիր Այտեկին Հուսեյնովան։ Այս մասին հայտնել է գործակալության Telegram ալիքը։ Հաղորդվում է, որ նա նկարահանել է «Sputnik Ադրբեջանի» գրասենյակում հունիսի 30-ի կեսօրին տեղի ունեցած խուզարկություններն ու ձերբակալությունները։ «Նա դեպքի վայր էր ժամանել մոտավորապես ժամը 16:00-ին։ Վերջին անգամ կապ է հաստատել ժամը 16:20-ին՝ հաղորդելով, որ նկարահանել է նյութը»,- հայտնել է գործակալությունը։ Լրագրողի մայրը հաստատել է նրա ձերբակալությունը։ Ruptly-ն «Russia Today» մեդիահոլդինգի մաս կազմող RT հեռուստաալիքի բաժինն է։ «Russia Today»-ը ղեկավարում են Դմիտրի Կիսելյովը և Մարգարիտա Սիմոնյանը։ Sputnik գործակալությունը նույնպես այս հոլդինգի մաս է կազմում։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
