«Ուրանի հարստացումից հետ չենք կանգնելու»․ Արաղչի
959
Երեքշաբթի, 01 հուլիսի, 2025 թ., 10:46
![]() Միացյալ Նահանգների հետ բանակցությունների համար դիվանագիտության դռները երբեք չեն փակվի։ Այս մասին ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Մինչ բանակցությունները վերսկսելու որոշում կայացնելը, մենք պետք է համոզվենք, որ Վաշինգթոնը կրկին չի շահարկի բանակցությունները՝ ռազմական հարված հասցնելու համար»,- ասել է Արաղչին։ Նրա խոսքով՝ Իրանը կկարողանա արագ վերականգնել միջուկային օբյեկտներին հասցված վնասը, իսկ տեխնոլոգիաներն ու գիտելիքները չեն կարող ոչնչացվել ռմբակոծությամբ։ «Մեր խաղաղ միջուկային ծրագիրը դարձել է արժանապատվության և ազգային հպարտության առարկա։ Մենք անցել ենք մեզ պարտադրված 12-օրյա պատերազմի միջով, ուստի ժողովուրդը հետ չի կանգնի ուրանի հարստացումից»,- հավելել է ԱԳ նախարարը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
