«Գերիների վերադարձի վերաբերյալ Վարդան Օսկանյանի առաջարկն անսթափ է»․ Արարատ Միրզոյան
![]() «Ես մեծ վերապահումով կմոտենայի այն մարդկանց սթափության գնահատմանը, ովքեր այսօր ասում են, որ ՀՀ-ն պետք է դադարեցնի բանակցությունները և դա պայմանավորի որևէ բանով»,- այս մասին ԱԺ- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Գասպարյանի դիտարկմանը, թե օրերս տեսաուղերձի ժամանակ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանից պահանջում է դադարեցնել Ադրբեջանի հետ բոլոր բանակցությունները, քանի դեռ բոլոր գերիներն ու պատանդները չեն վերադարձել Հայաստան: «Ես սովորաբար ջանքեր եմ գործադրում, մեկնաբանություններ չանել կոնկրետ անձանց մասին, բայց այս դեպքում չեմ կարող չանել։ Այդ առաջարկը կարող եմ գնահատել անսթափ: Սարսափում եմ, երբ պատկերացնում եմ, որ այդ մոտեցմամբ մարդը երկար տարիներ պատասխանատվություն է ունեցել վարել բանակցությունները, հասկանում եմ, թե ինչու այդ բանակցությունները որևէ արդյունք չեն տվել, միակ հույսս այն է, որ տարիներ առաջ գոնե սթափության աստիճանը ավելին է եղել»,- նշեց Միրզոյանը։ Նա նաև հավելեց, որ ՀՀ-ն խստորեն և անկեղծորեն շահագրգռված է խաղաղության բանակցությունները շարունակելու և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու մեջ. «Մենք մեր կառուցողական ջանքերը գործադրելու ենք, որ այդ խաղաղությունն օր առաջ իրականություն դառնա, և բոլոր խնդիրներն էլ լուծվեն, այդ թվում՝ նաև գերիների և պահվող անձանց ազատ արձակման հարցը, որը, անշուշտ, մեր առաջնահերթություններից մեկն է, և մեր օրակարգում է»: |
Գրինը մի քանի անգամ ընդհատել է Թրամփի ելույթը (տեսանյութ)
3410:44«ԱՄՆ-ն կմշակի «Golden Dome» պաշտպանության նոր համակարգը»․ Թրամփ (տեսանյութ)
8210:20ԱԺ-ում ծափերով շնորհավորեցին Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը
6810:12ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6110:00«Կարևոր նամակ եմ ստացել Զելենսկուց»․ Թրամփ (տեսանյութ)
10009:44«Տիգրան Ավինյա՛ն, մանրից հասնում են քո տներին»․ Արամ Մանուկյան
9909:36