Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 06 մարտի, 2025 թ.

«Վարդան Ղուկասյանն անձամբ ինձ սպառնացել է բազմաթիվ անգամներ»․ Նազելի Բաղդասարյան

175
Երեկ, 18:54
«Վարդան Ղուկասյանն անձամբ ինձ սպառնացել է բազմաթիվ անգամներ»․ Նազելի Բաղդասարյան

«Այդ ամենի մասով կան ապացույցներ և հարուցված են բազմաթիվ քրեական գործեր»,- այս մասին այսօր լրագորղների հետ զրույցում նշեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով իր գրառմանը, թե գյումրեցիները շատ լավ հիշում են, թե ով ինչ ու ինչքան է թալանել և յուրացրել։

«Այդ մասին ես խոսել եմ նաև երբ դեռ Ազգային ժողովի պատգամավոր էի, ընդ որում՝ ոչ միայն Վարդան Ղուկասյանի, այլև բոլոր այն պաշտոնյաների մասով, որոնք Գյումրի քաղաքում ինչ-որ ապօրինություններ են իրականացրել։ Այդ բոլոր գործերով այժմ քրեական վարույթներ կան, մասնավորապես Սև բերդի գործն է, Գյումրի կենտրոնական զբոսայգու գործն է։ Վերջերս նաև դատախազությունը հրապարակում էր արել, որտեղ նշված էր՝ քանի գույք է այդ քրեական գործով անցնում»։

Բաղդասարյանը հավելեց, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն սպառնացել է ոչ միայն այս փուլում․ «Անձամբ ինձ սպառնացել է բազմաթիվ անգամներ, այդ թվում՝ նաև իմ երեխայի հետ կապված դեպքը, հիշում եք, երբ քրեական ենթամշակույթի մասին օրենքն էի զեկուցում»։

«Վարդան Ղուկասյանն անձամբ ինձ սպառնացել է բազմաթիվ անգամներ»․ Նազելի Բաղդասարյան