«Ալիևը հող է նախապատրաստում հարձակման համար»․ Էդմոն Մարուքյան
![]() ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի թելեգրամյան գրառումը․ «Երեկ Փաշինյանը հրապարակեց ամիսներ առաջ Հայաստանի կողմից Ադրբեջանին ներկայացված առաջարկը, որը վաղուց մերժվել էր Ալիևի տարբեր պաշտոնյաների կողմից։ Եվ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը արձագանքեց Հայաստանի վարչապետի հոդվածին հայտարարելով. Այսպիսով, ևս մեկ անգամ փաստում ենք, որ նոյեմբերի 9-ի հարթակին վերադարձն, ուղղակի, չունի այլընտրանք։ Նաև այս օրերին ակտիվորեն շրջանառվում է Ադրբեջանական բանտերում պատանդի կարգավիճակում գտնվող ՀՀ քաղաքացիների հարցը։ Նրանց խնդիրն ևս կարող է քննարկվել նոյեմբերի 9-ի եռակողմ հարթակում։ Իհարկե, կարելի է շարունակել արհեստականորեն ձգձգել գործընթացը, մի քիչ փոփոխել առաջարկը ու էլի ուղարկել Բաքու, հետո էլի մերժեն, մի այլ առաջարկ պատրաստել և այդպես մինչև տեղի ունենա հերթական էսկալացիան։ Ի դեպ, հենց դրա մասին էր երեկ խոսում ԱԺ նախագահը՝ հայտարարելով, որ իբր էսկալացիայի վտանգ կա, բայց դրա առիթը չկա… Բազմիցս ասել եմ՝ սա շատ նման է 2019 թվականի խաղաղության պլանի մերժմանը։ Այսօր դարձյալ խաղաղության պլանը մերժվում է ճիշտ այնպես, ինչպես այն մերժվել է 2020թ. պատերազմից առաջ։ Մինչև այս գրառումն էի կատարում տեղեկացա, որ Ադրբեջանի ՊՆ-ն կեղծ հաղորդագրություն է տարածել, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Ալիևը հող է նախապատրաստում հարձակման համար… Ժամանակ չունենք, գործ արե՛ք»։ Աղբյուրը` Էդմոն Մարուքյան |
Գրինը մի քանի անգամ ընդհատել է Թրամփի ելույթը (տեսանյութ)
3410:44«ԱՄՆ-ն կմշակի «Golden Dome» պաշտպանության նոր համակարգը»․ Թրամփ (տեսանյութ)
8210:20ԱԺ-ում ծափերով շնորհավորեցին Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը
6810:12ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6110:00«Կարևոր նամակ եմ ստացել Զելենսկուց»․ Թրամփ (տեսանյութ)
10009:44«Տիգրան Ավինյա՛ն, մանրից հասնում են քո տներին»․ Արամ Մանուկյան
9909:36