«Ո՞վ էր Վազգենի միավորածը բաժանում, 1999-ին մրցակցում նրա դեմ»․ Արամ Սարգսյան
![]() «Արցախն ազատագրելուց հետո ես անընդհատ պայքարել եմ, դրանից հետո ինչ եղավ։ Ավելի շատ գեներալներ տվեցինք, քան կային լեյտենանտներ։ Այ էդ գեներալները սկսեցին թանկարժեք մեքենաներով ման գալ, պետական պաշտոնյաները՝ տներ ունենալ, հետո ավելի բարձր պաշտոնյաները՝ Մոնումենտում հյուրանոցներ ունենալ, հետո սկսեցին 5000 դրամով քվե առնել»,- «Եռաբլուր»-ում, լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ Հարցին՝ ինչո՞ւ իշխանությունները չեն պատժում այդ մարդկանց, ասաց․ «Հարցը տվեք էսօրվա իշխանություններին։ Նախկին իշխանություններն ասում են, որ իրենց ամեն օր դատարաններ են կանչում, ունեն փաստաբաններ, որ իրենց շահերը լավ պաշտպանում են։ Դատախազներն էսօր ավելի թույլ են, քան այդ փաստաբանները․ մասնավորն ավելի լավ է վճարում, էդ առումով արդարադատության համակարգը լուրջ խնդիրներ ունի»։ Շարունակելով՝ Սարգսյանը հայտարարեց․ «Վազգենը չմիավորվողը միավորեց, ունեցանք հաղթանակ։ Էսօր էլ միավորում է․․․ Ո՞վ էր Վազգենի միավորածը բաժանում, Վազգենի դեմ 1999-ին տարբեր կուսակցություններով մրցակցում, Վազգենից հետո Վազգենի կուսակցությունը գողանում։ Գնացեք, էդ հարցերն իրենց տվեք»։ |
Գրինը մի քանի անգամ ընդհատել է Թրամփի ելույթը (տեսանյութ)
3410:44«ԱՄՆ-ն կմշակի «Golden Dome» պաշտպանության նոր համակարգը»․ Թրամփ (տեսանյութ)
8210:20ԱԺ-ում ծափերով շնորհավորեցին Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը
6810:12ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6110:00«Կարևոր նամակ եմ ստացել Զելենսկուց»․ Թրամփ (տեսանյութ)
10009:44«Տիգրան Ավինյա՛ն, մանրից հասնում են քո տներին»․ Արամ Մանուկյան
9909:36