«Խստագույն զգուշություն է պահանջում պատանդների դատավարության որևէ արծարծում»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Կարծես թե որևէ մեկի մոտ չկա կասկած, թյուրընկալում, «տարընթերցում», որ Բաքվում պահվող մեր պատանդ հայրենակիցների հանդեպ դատավարությունը Ադրբեջանը իրականացնում է Հայաստանի դեմ իր քաղաքականության ծիրում: Այդ դատավարությունը Հայաստանի դեմ առավելապաշտության քաղաքականության մի դրվագ է: Իսկ դրա մի շերտն էլ հայ հանրության հանդեպ տեղեկատվական-հոգեբանական ներգործությունն է: Դա նշանակում է, որ այդ հարցում պետք է լինել չափազանց զգույշ, ուշադիր, բծախնդիր: Իսկ դա առաջին հերթին ենթադրում է զերծ մնալ Բաքվում դատարանի դահլիճում հնչող հայտարարությունները հայաստանյան տեղեկատվական դաշտ բերելուց: Բնական է, որ այդ հայտարարություններին պետք է հետևել: Բայց բերել դրանք մեր տեղեկատվական դաշտ, նշանակում է մասնակցել Հայաստանի հանդեպ Ադրբեջանի գործողությանը՝ կամա, թե ակամա: Ընդ որում, էական չէ, թե ինչ նկատառումով ենք բերում: Որովհետև մեր տեղեկատվական դաշտը բացարձակապես անկառավարելի է, գրեթե ամբողջապես մանիպուլյատիվ, ծայրահեղ բևեռացված, գերակշռող մասով՝ ապամասնագիտացված, զգայուն թեմաներ մարսելու անընդունակ: Հետևաբար, այդ դաշտում հայտնվող գրեթե ամեն ինչ ենթակա է «մուտացիայի» մեծ վտանգի: Իսկ, հաշվի առնելով հարցի և իրավիճակի խիստ առանձնահատկությունը, խստագույն զգուշություն է պահանջում թեմայի որևէ տեղեկատվական արծարծում ընդհանրապես, և դատարանի դահլիճում հնչած որևէ հայտարարություն՝ մասնավորապես»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
Գրինը մի քանի անգամ ընդհատել է Թրամփի ելույթը (տեսանյութ)
3410:44«ԱՄՆ-ն կմշակի «Golden Dome» պաշտպանության նոր համակարգը»․ Թրամփ (տեսանյութ)
8210:20ԱԺ-ում ծափերով շնորհավորեցին Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը
6810:12ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6110:00«Կարևոր նամակ եմ ստացել Զելենսկուց»․ Թրամփ (տեսանյութ)
10009:44«Տիգրան Ավինյա՛ն, մանրից հասնում են քո տներին»․ Արամ Մանուկյան
9909:36