Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 06 մարտի, 2025 թ.

«Ապօրինի շինարարության «գազան» ավտոմեքենաների պատճառով 14 տարեկան աղջնակը հիվանդանոցում է»․ Զարուհի Փոստանջյան

352
Երեկ, 11:30
«Ապօրինի շինարարության «գազան» ավտոմեքենաների պատճառով 14 տարեկան աղջնակը հիվանդանոցում է»․ Զարուհի Փոստանջյան

Այսօր՝ մարտի 5-ին, ժամը 08:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 39-ամյա Արմեն Գ-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Նաիրի Զարյան 15 շենքի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 14-ամյա Նատալյա Ա-ին: Այս մասին հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ նշելով, որ վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը։ Վերջինս տեսաուղերձ է հղել՝ պահանջելով, որպեսզի ՆԳ նախարարա Արփինե Սարգսյանը այցելի վթարի վայր՝ Վրացական-Նաիրի Զարյան-Հրաչյա Քոչար խաչմերուկ։ Նրա կարծիքով վթարային վիճակը ստեղծվել է, քանի որ նշված խաչմերուկից բեռնատար մեքենաները մուտք են գործում տարածքում գտնվող շինհրապարակ՝ խաթարելով բանուկ փողոցի երթևեկությունը․ «Դադարեցրեք այս ապօրինի շինարարությունը։ 14-ամյա աղջնակը վիրավոր գտնվում է հիվանդանոցում այս «գազան» ավտոմեքենաների պատճառով։ Շինհրապարակից մեծաքանակ ջուր են բաց թողել, այն սառել է։ Իսկ այս ծանր մեքենաների գնալ-գալու պատճառով մարդիկ ընկնում են ավտոմեքենաների տակ։ Ոստիկանություն, ՄԻՊ, հերիք չէ մարդկանց գցեք ավտոմեքենաների տակ, հերիք է։ Այս «գազան» ավտոմեքենաները հանեք այստեղից»,- ահազանգում է Փոստանջյանը։

«Ապօրինի շինարարության «գազան» ավտոմեքենաների պատճառով 14 տարեկան աղջնակը հիվանդանոցում է»․ Զարուհի Փոստանջյան