Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 04 մարտի, 2025 թ.

«Հայկական հարցերում Թրամփը քրիստոնյա չէ․ նա ընդհանրապես հավատացյալ չէ»․ Հայկ Մարտիրոսյան

180
Այսօր, 19:42
«Հայկական հարցերում Թրամփը քրիստոնյա չէ․ նա ընդհանրապես հավատացյալ չէ»․ Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ապշեցուցիչ է, շշմեցուցիչ է, միանգամայն հանելուկ է, թե հայերի գլուխը ո՞վ է մտցրել այն հիմար միտքը, թե Թրամփը հավատացյալ քրիստոնյա է ու թե իբր հանդես է գալիս աշխարհի քրիստոնյաների պաշտպանությամբ:
Նման բան անգամ Ամերիկայում ամենևին չեն կարծում, ձեզ ձեր լեռներում ո՞վ դրանում համոզեց:
Թրամփի հիմնական ընտրախավը միջին Ամերիկայի բողոքական՝ ավետարանչական զանգվածներն են: Նրանք եկեղեցի են գնում, աղոթում են, շատերն էլ մինչև հիմա հավատացած են թե երկիրը տափակ է: Եվ դա՝ առանց հեգնանքի, դա իրոք այդպես է:
Նրանք նաև, ելնելով բողոքականության իրենց հոսանքի գաղափարախոսությունից՝ պաշտում են Իսրայելին:
Թրամփը աշխատում է միայն նրանց հետաքրքրող թեմաներով հավատացյալ քրիստոնյա հանդես գալ: Անմնացորդ սատարում է Իսրայելին, խոսում է քրիստոենական արժեքներից, հակամահմեդական թափանցիկ հայտարարություններ է անում: Առաջին ժամկետում մի շարք մահմեդական երկրներից արգելեց մուտքը ԱՄՆ:
Հայաստանի վրա այդ ընտրախավը թքած ունի: Նրանք իրենց բացարձակ մեծամասնությամբ անգամ չեն լսել Հայաստան բառը: Հետևաբար հայկական հարցերում Թրամփը քրիստոնյա չէ:
Թրամփն ընդհանրապես հավատացյալ չէ: Թրամփը մի կրոն ունի միայն և հավատում է միայն այդ կրոնին ու դրա աստծուն: Այդ կրոնը թրամփիզմն է, իսկ աստվածը՝ Թրամփը: Դոնալդ Թրամփը:
Այդ աստծուց բացի՝ Թրամփը ոչնչի չի հավատում: Ոչնչի: Առավել ևս Հայր Աստծուն կամ որդի Աստծուն՝ Քրիստոսին:
Մեկ էլ՝ զանգվածաբար հանուն Ռուբեն Վարդանյանի՝ մուննաթ-նամակ-չելլինջ (հայերի ասած՝ «ֆլեշմոբ») Թրամփին գրելու փոխարեն՝ միգուցե արժե նամակ գրել նախագահ Պուտինի՞ն:
Չէ՞ որ նրան էր ծառայում Ռուբենը, նրա գաղափարով ու թույլտվությամբ գործուղվեց Արցախ և նրա իմացությամբ ու հավանաբար խորհրդով անուղեղաբար հանձնեց ռուսական անձնագիրը, որ իր Ադրբեջանին հանձնվելուց՝ Մոսկվան ոչ մի պարտավորություն չունենա իր հանդեպ:
Եվ հետո կարծեմ նախագահ Պուտինն է օրը երեք հարյուր անգամ խոսում ավանդական արժեքներից, խաչակնքվում և մեծ հավատացյալի կերպարով հանդես գալիս:
Եվ նախագահ Պուտինն է կարծեմ, որ նախագահ Ալիևի լավագույն ընկերն ու դաշնակիցն է:
Եվ հետո՝ հայերի հետապնդումն ու կտտանքները որպես կրոնական հետապնդում ներկայացնելը ոչ միայն ամենաшվшնшկ բանն է, որ դուք կարող եք անել, այլև ամենահայավնաս: Հայերին հետապնդում են որովհետև հայ են, ոչ թե որովհետև քրիստոնյա են: Իսկ դա շատ ավելի ազդեցիկ գործոն է: Երկրորդ՝ կրոնական հետապնդումը վնասում է հայկական խնդրին ու դրա մեջ կարող է ներքաշել հայերի բարեկամներին՝ արաբներին, որ նրանց գիտակցությունում հայերին կարող է պատկերել որպես իսլամի հետ կոնֆլիկտի մեջ եղող խումբ:
Եվ հետո՝ արդյո՞ք կարծում եք, թե նախագահ Թրամփը կամ իր աշխատակազմն այնքան անուղեղ են, որ չեն հասկանում թե ինչու են դատում Ռուբենին, որ ո՛չ եպիսկոպոս է, ո՛չ էլ քրիստոնեական-ավետարանչական միսիոներ:
Չեք ուզո՞ւմ այդպես զանգվածաբար մի մանկամիտ-մուննաթ-քրիստոնյա նամակ էլ քրիստոնեական առաջնորդ, Բյուզանդիայի հավատավոր և հավատացյալ երկրի ցարին գրել:
Թե՞ ձեր տերերին չեք գրում, մուննաթ չեք գալիս: Բայց պահանջում եք նրանցից, ովքեր ոչ մի պարտավորություն ձեր ու ձեր տերերի մեղքով ու նրանց հանձնումով բանտված կուռքերի հանդեպ չունեն»։

Աղբյուրը`   Հայկ Մարտիրոսյան