Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 04 մարտի, 2025 թ.

«Ադրբեջանն անհրաժեշտ է բոլոր կողմերին` ԱՄՆ, ԵՄ, ՌԴ, Արաբական աշխարհ, Չինաստան». Արա Պողոսյան

95
Այսօր, 03:06
«Ադրբեջանն անհրաժեշտ է բոլոր կողմերին` ԱՄՆ, ԵՄ, ՌԴ, Արաբական աշխարհ, Չինաստան». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանը մեկ կլանի կամքից կախված բռնապետություն է, որի որևէ դատական ակտ չի կարող լինել հիմք, առավել ևս, երբ այդ դատական ակտերը հայերի նկատմամբ են բեմադրվում։
Ադրբեջանը՝ որպես հետխորհրդային տարածքի ամենաբռնապետական և տոտալիտար համակարգն ունեցող պետություն, վերածվել է մարդկության դեմ գործող մահակի, որտեղ չկան ոչ իրավունքներ, ոչ արդարություն, ոչ ազատ կամք, այլ միայն իշխող կլանի նեղ-խմբային շահեր, որոնք ընկալվում են աշխարհի կողմից այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը՝ որպես ռեգիոնալ ռեսուրս, անհրաժեշտ է բոլոր կողմերին՝ ԱՄՆ, ԵՄ, ՌԴ, Արաբական աշխարհ, Չինաստան։
Քանի դեռ Ադրբեջանը պիտանի է, այս բոլոր կողմերը լուռ կհետևեն բռնապետական ռեժիմի կողմից իրականացվող անմարդկային վարքագծին։
Բայց ամեն ինչ կփոխվի, և կվերադառնա ի շրջանս յուր ամենակարող Աստծո կամքով և արդարության ձեռամբ...»:

Աղբյուրը`   Արա Պողոսյան