Գյումրիում հագուստի տոնավաճառի առևտրականները գործադուլ են հայտարարել
![]() Այսօր Գյումրու՝ 60 տաղավար ունեցող հագուստի տոնավաճառներից մեկի առևտրականները գործադուլ էին հայտարարել՝ բողոքելով հարկային նոր փոփոխությունների դեմ: Նրանք նաև այցելել են Շիրակի մարզպետարան։ Նրանք նշում էին, որ միանում են մայրաքաղաքի իրենց գործընկերների բողոքին․ անհնար է օր օրի աղքատացող Գյումրիում շարունակել գործունեությունը, եթե շրջանառության հարկի 5 տոկոսի փոխարեն ստիպված են լինելու մուծել 10 տոկոս։ «Մենք չենք կարողանա գույքագրել ամեն մի ապրանք, դրանց մեջ մեծ թվով հին ապրանքներ կան, Գյումրին էն քաղաքն է, որտեղ առևտուր էլ չկա․ 15-20 տարվա մնացորդային ապրանք ունենք, դա ի՞նչ ձևի հայտարարագրենք։ Բացի դա, ապարանքը մենք առանց փաստաթղթի ենք ստանում, հիմա ինչ փաստաթուղթ ներկայացնենք, ո՞վ կտա մեզ փաստաթուղթ, Երևանից ենք ապրանքը բերում»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասել են բողոքավորները։ «Մեր ընտանիքները էս կոպեկների հույսին են, եթե էդ էլ տանք պետությանը, անուն հանենք, որ աշխատո՞ւմ ենք, էլ չարժե շարունակել գործունեությունը։ Մարդկանց գրպանը գումար չկա, առևտուրը շատ դժվարությամբ է լինում, Գյումրու ժողովուրդը շատ է աղքատացել, առևտուր չկա, մենք միայն հարկերի բարձրացում ենք տեսնում, խեղդում են մանր բիզնեսը»,- դժգոհել է մեկ այլ առևտրական։ Նրանց ընդունել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ Շիրակի մարզպետարանի դահլիճում։ Լսելով նրանց՝ մարզպետը զանգահարել է ՊԵԿ-ի նախագահին ու ֆինանսների փոխնախարարին, գործադուլավորներին փոխանցել, որ կպայմանավորվի պատասխանատուների հետ, որպեսզի գան Գյումրի, հանդիպեն ու լսեն իրենց։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |
«Միջազգային հանրության այս լռությունն առնվազն հանցագործության աջակցություն է». Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ)
2622:36«70 տարի առաջ այս օրը Երևանում գրանցվել է առավելագույն ջերմաստիճան». Լևոն Ազիզյան
6022:06«Դիվանագետների օրը ոչ ոք չշնորհավորեց Աննա Հակոբյանի մակարդակով նսեմացվող անպատիվ արծաթասերներին». Էդգար Ղազարյան
8321:42Վաղը Վարդան Ղուկասյանի դատի օրն է
8421:36««Մեղրու թեմա»-ն քննարկվել է, սակայն չի դրվել բանակցային սեղանին». Մհեր Հակոբյան
7421:30«Արտավազդ Ալավերդյանը և Վարդան Ավագյանը միացել են հացադուլին». Մանե Թանդիլյան
7621:12