Երևան`   -6 °C
Այսօր`   Կիրակի, 21 դեկտեմբերի, 2025 թ.

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատարը պահանջել է ազատել Բաքվում պահվող հայ գերիներին

255
Երկուշաբթի, 03 մարտի, 2025 թ., 20:30
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատարը պահանջել է ազատել Բաքվում պահվող հայ գերիներին

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը պահանջել է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիներին, հաղորդում է Շվեյցարիայում Հայաստանի դեսպանատունը: Մարտի 3-ին Ժնևում մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանում ներկայացված իր ելույթում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Տյուրկն առանձնացրել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր անձանց, այդ թվում՝ ազգությամբ հայերի խնդիրները՝ նշելով, որ նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն, և արդար դատաքննության նրանց իրավունքները պետք է լիովին պահպանվեն: Գերագույն հանձնակատարը նաև ընդգծել է, որ ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին: Տյուրկը հույս է հայտնել, որ դրանք կհանգեցնեն ճշմարտության հաստատման և հաշտեցման գործընթացի, որին հանձնակատարը պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել: