«Հայ արևմտամետները մնացել են երկու քարի արանքում». Արմինե Օհանյան
![]() «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Անկեղծորեն սկսել եմ կարեկցել հայ արևմտամետներին: Նրանց նախկին վերամբարձ տոնից, հաղթողի, պայքարի մարտիկի, դասատուի ինքնավստահ կեցվածքից ոչինչ չի մնացել: Այնպիսի շոկ են ապրում համաշխարհային վերջին իրադարձություններից, որ դժվար է ասել, թե ինչպես ու երբ են այդ սթրեսը հաղթահարելու: Մի կողմից՝ իրենց ֆինանսական ապագայի անորոշությունը, մյուս կողմից՝ Արևմտյան աշխարհի պառակտվածությունն ու ապագայի անորոշությունը խոր շփոթմունքի մեջ է գցել նրանց: Արևմուտքի հանդեպ վերաբերմունքն էլ արդեն միանշանակ չէ՝ Եվրոպան դեռ սիրելի է, բայց ԱՄՆ-ն արդեն՝ ոչ այնքան: Իսկ կար ժամանակ, որ Միացյալ Նահանգները անվերապահ պաշտամունքի առարկա էր: Հիմա ԱՄՆ-ում այնպիսի իրադարձություններ են կատարվում, որ հայ արևմտամետները մնացել են երկու քարի արանքում՝ Թրամփին պաշտպանել չեն կարող, բայց քննադատելն էլ նշանակում է արևմուտքի, արևմտյան արժեքների քննադատություն, ինչին իրենք դեռ հոգեպես պատրաստ չեն և՝ ինչպե՞ս քննադատեն, որ չստացվի, թե իրենց ողջ նախորդ կյանքն են կասկածի տակ առնում, այլ կոնկրետ անձի են քննադատում: Ուկրաինայի պարտությունը նրանց երևի նույնքան ցավ է պատճառում, որքան բուն Ուկրաինայում ապրողներին: Ստացվեց, որ հայ արևմտամետ շրջանակները ոչ միայն քաղաքագիտական վերլուծություններ անելու, իրավիճակը հասկանալու և կանխատեսելու ունակ չեն, այլև իրենք իրենց փակուղի են մղել ու հիմա փաստի առաջ հայտնվել: Եվ չգիտեն՝ հնարավո՞ր է արդյոք Եվրոպան տարանջատել ԱՄՆ-ից, կարելի՞ է լինել արևմտամետ, բայց ԱՄՆ վարչակազմին մերժել, ինչպե՞ս վերաբերվել Թրամփ- Պուտին սիրախաղերին, կամ ի՞նչ գնահատական տալ Զելենսկի-Թրամփ շփումներին: Այսօր էլ թարսի նման՝ ԱԺ-ն հետաձգեց Եվրաքվեի նախագծի երկրորդ ընթերցումը: Եվ չունեն ամենակարևոր հարցի պատասխանը՝ որտեղի՞ց են այսուհետ գրանտներ ստանալու: Չէ որ նրանց շարժիչ ուժը ոչ թե գաղափարներն են եղել, այլ՝ փողը: Աղբյուրը` Արմինե Օհանյան |
«Ուկրաինայի համար լավ արդյունքի հասնելը կենսական նշանակություն ունի». Քիր Սթարմեր. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
14420:39«Ռուսները շարունակում են հսկել Իրանի և Թուրքիայի սահմանները». Նաիրի Հոխիկյան
13318:48«Ուկրաինացիներն ամերիկյան զենքը վաճառել են սև շուկայում». Թաքեր Քարլսոն
17818:37«Որտեղի՞ց են ֆինանսավորվում 100-ից ավելի կուսակցությունները»․ Ոսկան Սարգսյան
10616:48«Հայաստանում մարդկանց խումբ կա, որոնց համար Ռուսաստանն ու ԱՄՆ-ն միշտ ճիշտ են»․ Աշոտ Տերտերյան
12316:24«Ուկրաինայի և Կովկասի հարցերն օրգանապես տարբեր են»․ Հակոբ Բադալյան
15616:12